Բաժիններ՝

Մարզերում ֆուտբոլի զարգացումը ՀՖՖ նախագահի ուշադրության կենտրոնում է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի  գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն աշխատանքային շրջայց է կատարել Տավուշի մարզի Բերդավան, Կողբ և Նոյեմբերյան համայնքներում և տեղում ծանոթացել ֆուտբոլային ենթակառուցվածքների ներկա վիճակին:

Այցի ընթացքում կանանց ու տղամարդկանց թիմերի սաների և մարզիչների հետ քննարկվել են տարբեր հարցեր, ինչպես նաև՝ ներկայացվել ՀՖՖ ղեկավարության կողմից նախանշված ծրագրերը, որոնց զգալի մասն ուղղված է մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացմանը։ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ մարզերում ծրագրերի իրականացումը գտնվում է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի մշտական ուշադրության կենտրոնում։

Այցի ընթացքում Բերդավանի աղջիկների և տղաների թիմերին փոխանցվել է մարզական գույք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031