
Ինչպես է Ֆեդերերը պատրաստում աստվածային պաստա և կենդանացնում ձանձրալի երեկույթը

Ռոջեր Ֆեդերերը դարձել է Barilla պաստայի գովազդային հոլովակի գլխավոր հերոսը: Barilla-ն շվեյցարացի թենիսիստի բազմաթիվ հովանավորներից մեկն է:
Ըստ սյուժեի՝ շվեյցարացին գալիս է բարձր հասարակության երեկույթի, որի մթնոլորտը հագեցած է ձանձրույթով: Ռոջերը որոշում է շտկել իրավիճակը, հագնում է խոհարարի հագուստ և պաստա է պատրաստում հյուրերի համար. այն հիասքանչ է և լիովին փոխում է հավաքվածների տրամադրությունը:
Ըստ Forbes-ի տվյալների՝ Barilla-ն Ֆեդերերին համագործակցության համար վճարել է 40 մլն դոլար:
https://youtu.be/lubU3unI6E8
Պատրաստեց Անի Գաբուզյանը