Մթերքներ, որոնք այրում են ավելորդ ճարպերը

Երբ մարդիկ նպատակադրվում են հասնել հրաշալի կառուցվածքի, նրանք հիմնականում փնտրում են այնպիսի միջոցներ, որոնք կլինեն թե՛ արագ, թե՛ արդյունավետ: Սակայն պետք է զգուշորեն մոտենալ դիետաներին, քանի որ դրանք կարող են ազդել առողջության և մաշկի վրա: healthyfoodhouse.com-ը առաջարկում է օգտագործել միայն սննդարար մթերքներ:

Նուռ

Այս միրգը համարվում է առաջատար՝ իր մեջ առկա հակաօքսիդանտների շնորհիվ:  Բացի այդ, նուռը հարուստ է ֆոլաթթուներով, վիտամիններով, մանրաթելերով և հայտնի է՝ որպես ցածր կալորիականություն ունեցող միրգ:  Այս միրգն օգնում է քաշը կորցնելու գործում, քանի որ նվազեցնում է ճարպերի կուտակման հավանականությունը:

Շագանակ

Կարդացեք նաև

Ո՞վ կարող է դիմադրել տաք շագանակի բույրին: Շագանակը պարունակում է քիչ ճարպային բաղադրիչներ, օսլա և վիտամին C:  Այն մեծ էներգիա է հաղորդում, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ օսլա, որը, ինչպես գիտենք, գեղեցիկ կազմվածքի լավագույն «բարեկամն» է:

Մանդարին  

Մանդարինը նման է նարնջին, հետևաբար՝ այն հարուստ է վիտամին C-ով  և B-ով, կալցիումով, մագնեզիումով, ցինկով և կալիումով: Այս քաղցր միրգը խոնավեցնում է մաշկը և դրան փայլ հաղորդում: Այն կարող եք օգտագործել մեծ քանակությամբ՝ ամբողջ օրվա ընթացքում:  Վիտամին C-ն նպաստում է ճարպերի այրման գործընթացի արագացմանը և L կարնիտինի՝ օրգանիզմում արտազատմանը (այս տարրը պատասխանատու է նյութափոխանակությունն արագացնելու համար):

Դդում

Դդումը գրեթե միշտ հիշեցնում է աշնան մասին, այն երբեմն անվանում են «աշնան թագուհի»:  Օրական 100 գ խաշած դդում ուտելով՝ օրգանիզմը ստանում է ընդամենը 28 կալորիա: Դդումը հարուստ է կարբոհիդրատներով, որոնք օգնում են կարգավորել արյան ճնշումը, և հատկապես հարուստ է բետա-կարոտինով, վիտամին C-ով, E-ով և B-ով:  Դդումը կարող է թարմ մնալ անգամ հավաքելուց մեկ տարի  անց, այս ընթացքում դրա սննդարար արժեքը չի փոխվում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս