Բաժիններ՝

«Տպավորություն է, որ մենք կենդանի չենք, բայց մենք ավելի քան կենդանի ենք». Պիկե

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն խոսել է առաջիկա Էլ Կլասիկոյի մասին:

«Ընդունելությունը Մադրիդո՞ւմ: Անհամբերությամբ սպասում եմ այդ ընդունելությանը, ինչպես միշտ: Մադրիդից սպասում եմ նույն ընդունելությանը: Մենք «Ռեալի» հետ մշտական հակառակորդներ ենք:

Մենք պետք է անենք առավելագույնը գավաթային խաղում: Բարդ կլինի: Հետո միայն մենք կմտածենք Լա լիգայի մասին:

VAR-ի մասին ես ոչինչ չունեմ ասելու: Մրցավարները փորձում են անել իրենց աշխատանքը: Մենք այս երկրում շատ ենք սիրում քննարկել ու վիճել:

Հիմա մրցաշրջանի որոշիչ հատվածն է, կարևոր խաղեր: Մենք չենք խաղում լավագույն կերպով, բայց մենք պայքարում ենք հաղթանակի համար յուրաքանչյուր խաղում: Մենք փորձելու ենք դուրս գալ եզրափակիչ և հաղթել Լա լիգայում: Տպավորություն է, որ մենք կենդանի չենք, բայց մենք ավելի քան կենդանի ենք»,- ասել է Պիկեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս