Բաժիններ՝

Ինչպիսի մոգական ընդունակություններով է օժտված Կենդանակերպի Ձեր նշանը

Յուրաքանչյուր մարդ չէ, որ ծնվում է պայծառատեսության ընդունակություններով: Սակայն աստղագուշակները պնդում են, որ Կենդանակերպի յուրաքանչյուր նշան օժտված է որոշակի հնարավորություններով, որոնք կյանքի ընթացքում կարող են զարգանալ: Ինչպիսի մոգական ընդունակություններով է օժտված Կենդանակերպի Ձեր նշանը:

Խոյերը օժտված են յուրահատուկ հոտառությամբ: Նրանք կարող են զգալ վտանգը և միշտ հետևում են իրենց զգացողություններին: Օժտված լինելով լավ ինտուիցիայով` նրանք հաճախ հայտնվում են ճիշտ ժամանակին ճիշտ տեղում: Եթե Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները զբաղվում են օկուլտական գիտություններով, ապա նրանք պետք է շատ զգույշ լինեն: Անճանաչելիին հասնելու նրանց ամբիցիաները և ցանկությունները կարող են տխուր հետևանքների հանգեցնել:

Ցուլերն առանձնապես չեն հետաքրքրվում մոգությամբ և էզոթերիզմով: Բայց ամեն դեպքում նրանք որոշ ընդունակություններ ունեն: Այս համաստեղության մարդիկ իրենք էլ չկասկածելով՝ կարող են անեծք ուղարկել:

Նրանք պետք է զգույշ լինեն իրենց մտքերի և բառերի մեջ: Ցլերի երազները հազվադեպ են նախազգուշացնող լինում: Սակայն եթե նրանց կյանքին կամ բարօրությանը ինչ-որ բան է սպառնում, ապա երազում նրանց այդ մասին անպայման կզգուշացնեն:

Կարդացեք նաև

Երկվորյակներն ընդհանրապես ընդունակ չեն մոգության: Նրանց դժվար է կենտրոնանալ և մեդիտացիա անել: Սակայն իրենք պաշտպանված չեն մոգական ուժերից: Հաճախ նրանք տառապում են կախարդանքից և աչքից:

Խեցգետինները կարող են լավ հաջողությունների հասնել օկուլտային գիտություններում: Նրանք շատ նուրբ են զգում շրջապատող աշխարհը, և նրանց ինտուիցիան երբեք չի խաբում: Նրանց երազներն էլ պրակտիկորեն միշտ մարգարեական են:

Առյուծներից հազվադեպ է էքստրասենս լինում: Նրանք ավելի շատ կենտրոնացած են իրենք իրենց վրա, իսկ յուրաքանչյուր սահմանափակում, որոնք անհրաժեշտ է բարձր ուժերին հասնելու համար, նրանց օտար է: Բայց, այնուամենայնիվ, Առյուծները կարող են գերազանց թալիսմաններ պատրաստել:

Կույսերն օժտված են լավ ինտուիցիայով: Բայց դա իրենց չի փրկում կախարդանքից և աչքից: Այս համաստեղության ներկայացուցիչները շատ խոցելի են:

Կշեռքների մոտ կարող է զարգանալ բժշկության շնորհը: Մարդկանց օգնելու նրանց ցանկությունը և ներքին բնական մագնիսականությունը կարող է անհավանականն անել:

Բացի այդ, Կշեռքները կարող են սիրային կախարդանք կատարել: Դրանում նրանք կարող են լավագույնը դառնալ:

Կարիճները, թերևս, Կենդանակերպի ամենամոգական նշանն է: Ի ծնե օժտված լինելով համոզելու և կանխատեսելու շնորհով, նրանք կարող են հասնել որոշակի բարձունքների պայծառատեսության, հիպնոսի և էզոթերիզմի մեջ: Բայց նրանք պետք է զգույշ օգտվեն իրենց շնորհից և ընդունակություններից, քանի որ կարող են հեշտությամբ վնաս բերել մարդկանց:

Աղեղնավորները, անկասկած, մարգարեության և պայծառատեսության շնորհ ունեն: Նրանք սիրում են ուսումնասիրել անհայտ ամեն ինչ, բայց ստանալով գիտելիքներ էզոթերիզմի և օկուլտական գիտությունների բնագավառում՝ նրանք հազվադեպ են դա օգտագործում պրակտիկայում:

Այծեղջյուրներն ավելի լավ է ընդհանրապես չկապվեն մոգության հետ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են վնասել և իրենց, և շրջապատին: Բարեբախտաբար, մոգությամբ զբաղվում են շատ քիչ Այծեղջյուրներ:

Ջրհոսները հեշտությամբ հասկանում են երազների նշանակությունը: Բացի այդ, նրանք օժտված են լավ հոտառությամբ, որն օգնում է նրանց լավ ճանաչել մարդկանց: Նրանք օժտված են նաև Տարո քարտերով գուշակելու ընդունակություններով: Ջրհոսների մեջ շատ կան էներգետիկ վամպիրներ:

Ձկներին խորհուրդ չի տրվում զբաղվել օկուլտիզմով: Նրանք չափից ավելի դյուրըմբռնող են և ունեն շատ թույլ էներգետիկ պաշտպանություն:

Պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս