Քննարկվել են գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացների հետ կապված առկա իրավիճակը և հնարավոր զարգացումները

Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նախագահությամբ: 

Նիստի սկզբում Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Հանձնաժողովի և դրան կից գործող աշխատանքային խմբի անդամներին, որից հետո մասնակիցները քննարկել են հանձնաժողովի աշխատանքների հետ կապված կազմակերպչական մի շարք հարցեր: 

Հանդիպման օրակարգային թեմաներից էր նաև Հանձնաժողովի կազմում գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներգրավման հարցի քննարկումը: Հաշվի առնելով հանձնաժողովի կազմում ընդգրկվելու ցանկություն հայտնած հասարակական կազմակերպությունների մեծ թիվը` դիտարկվել են նրանց ներգրավման առավել արդյունավետ մի քանի տարբերակներ: 

Նիստի ընթացքում աշխատանքային խմբի ղեկավարը հանձնաժողովի անդամներին տեղեկացրել է գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացների հետ կապված առկա իրավիճակը և հնարավոր զարգացումները: 

Իր ամփոփիչ խոսքում Դավիթ Տոնոյանը կրկին անգամ կարևորել է անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու և նրանց ընտանիքներին աջակցության ցուցաբերելու անհրաժեշտությունը, միաժամանակ վստահեցնելով, որ Հանձնաժողովի գործունեության արդյունքներն ու ձեռքբերումները տեսանելի կլինեն արդեն իսկ առաջիկայում:

Տեսանյութեր

Լրահոս