Չինացիները լուսնի տոմարով ամանորյա տոներին ծախսել են 76,21 միլիարդ դոլար
Չինաստանի բնակիչները մեկշաբաթյա արձակուրդին 415 միլիոն ուղեւորություն են կատարել երկրում՝ ծախսելով 513,9 միլիարդ յուան (76,21 միլիարդ դոլար): Այդ մասին վկայում են Չինաստանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության տվյալները:
Համեմատության համար նշենք, որ Լյուքսեմբուրգի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ, Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 2018 թականի տվյալները) շուրջ 69 միլիարդ դոլար է, Լատվիայինը՝ 34 միլիարդ, Կիպրոսինը՝ 23 միլիարդ, Մոնղոլիայինը՝ 13 միլիարդ, Չեռնոգորիայինը՝ 5 միլիարդ դոլար:
Չունցզեն (Գարնան տոնը՝ Ամանորը լուսնի տոմարով) 2019 թվականին Գրիգորյան տոմարով Չինաստանում սկսվել է փետրվարի լույս 5-ի գիշերը: Տարվա խորհրդանիշ է դարձել Հողաբնակ խոզը: Ամանորյա պաշտոնական տոները Չինաստանում ավարտվել են փետրվարի 10-ին:
Նախարարության տվյալների պահման եւ մշակման կենտրոնի հաշվարկների համաձայն՝ տոնական շաբաթվա ընթացքում ընդհանուր առմամբ Չինաստանում կատարվել է 415 միլիոն ուղեւորություն, ինչը 7,6 տոկոսով ավելի է, քան 2018 թվականի նույն ժամանակամիջոցում: Զբոսաշրջության ոլորտի եկամուտը կազմել է 513,9 միլիարդ յուան (76,21 միլիրադ դոլար)՝ մեկ տարում ավելանալով 8,2 տոկոսով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: