Բաժիններ՝

«Ռեալը», «Բարսելոնան», ՊՍԺ-ն և  «Յուվենթուսը» կպայքարեն 19-ամյա ֆուտբոլիստի համար

«Բենֆիկայի» կիսապաշտպան Ժոաու Ֆելիշը կարող է շարունակել իր կարիերան Իսպանիայում:

Ըստ իսպանական մամուլի՝ «Ռեալը» հետաքրքրված է 19-ամյա պորտուգալացու ծառայություններով: Խաղացողն ինքն էլ կցանկանար Մադրիդ տեղափոխվել:

Ֆուտբոլիստն առաջացրել է նաև «Բարսելոնայի», «Ատլետիկոյի», ՊՍԺ-ի, «Բավարիայի», «Յուվենթուսի», «Միլանի» և «Վեստ Հեմի» հետաքրքրությունը: Այս ակումբները ճշտել են ֆուտբոլիստի գինը:

Ինչպես հաղորդվում է, «Բենֆիկան» հրաժարվել է վաճառել երիտասարդ պորտուգալացուն «Լիվերպուլին»: Անգլիական ակումբն ուզում էր գնել Ֆելիշին ձմռանը՝ 70 մլն եվրոյի դիմաց:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728