««Ռեալը» միշտ ֆավորիտ է». Սոլարին՝ Կլասիկոյի մասին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարին խոսել է «Ալավեսի» նկատմամբ հաղթանակի մասին (3:0):
«Նման խաղերում միշտ դժվար է սկսել և վերջացնել: Մրցակիցները կարողանում են խաղալ և անում են դա հրաշալի:
Իսկոն արեց հրաշալի փոխանցում Օդրիոսոլային: Հրաշալի է, որ այս ֆուտբոլիստները նման կերպ են խաղում:
Մենք բավականին լուրջ տեսք ունեինք և ցույց տվեցինք մեր ամբողջ ցանկությունը»,- նշել է արգենտինացի մասնագետը:
Սոլարին պատասխանել է նաև Իսպանիայի գավաթում «Բարսելոնայի» հետ կայանալիք խաղի մասին հարցին:
««Ռեալը» միշտ ֆավորիտ է; Ամենայն հարգանք ենք տածում մրցակցի նկատմամբ, բայց մենք ցանկանում ենք հաղթել:
Մենք պայքարելու ենք մինչև վերջ: Դուք տեսաք, որ այս խաղում էլ մենք ուզում էինք անպայման միավորներ վաստակել: Այս թիմն ունի մի շաբաթում մի քանի խաղ անցկացնելու փորձառություն: Մադրիդը երբեք չի հանձնվի: Այսօր մենք ցույց տվեցինք, որ ցանկանում նք կրճատել տարբերությունը «Բարսելոնայի» հետ:
Մենք չենք նայում մեր և մեր մրցակիցների օրացույցներին: Դրանք մենք չենք կազմում: Մենք պետք է պատրաստվենք մեր լավագույն խաղին:
Վինիսիուսն անցկացրեց հրաշալի հանդիպում: Մենք հիացած ենք նրա խաղով և զարգացմամբ»,- ասել է Սոլարին:
Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի 1/2 եզրափակչում «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ: Առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 6-ին Կատալոնիայում, պատասխան խաղը`փետրվարի 27-ին:
Սիրարփի Աղաբաբյան