
«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ կցանկանար աշխատել Կլոպի հետ». Լուսի Սուարես

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը, ով ավելի վաղ հանդես էր գալիս «Լիվերպուլի» կազմում, կիսվել է «Կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ղեկավարությամբ հնարավոր աշխատանքի մասին կարծիքով, ինչպես նաև գնահատել է թիմի հեռանկարներն ընթացիկ մրցաշրջանում:
«Հիմա մենք աշխատում ենք տարբեր թիմերում, այնպես որ, դա այն չէ, ինչի մասին ես մտածում եմ: Բայց կարծում եմ, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ կցանկանար խաղալ Կլոպի ղեկավարությամբ:
Բոլորը, ովքեր երբևէ խաղացել են «Լիվերպուլի» կազմում, կապել են իրենց այդ ակումբի հետ ամբողջ կյանքում: Հիմա թիմը ցնցող ֆուտբոլ է խաղում, և ինձ շատ հետաքրքիր է, թե ինչի կկարողանա հասնել այս տարի: Կարծում եմ՝ մենք շատ բան կարող ենք նրանցից սպասել»,- Սուարեսին է մեջբերում 11 Freunde-ը:
Սուարեսը հանդես է եկել «Լիվերպուլի» կազմում 2011-2014թթ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը