«Երբ փաստաբանը անում է քաղաքական հայտարարություններ, ինքը գալիս է քաղաքական դաշտ». Հովհաննես Իգիթյանը՝ Մանվել Գրիգորյանի փաստաբանի դեմ հարձակումների մասին

«Հայաստանում կա մի խնդիր, որ փաստաբաններին իրավական և պաշտպանության դաշտից տանում է քաղաքական: Երբ փաստաբանը փոխանակ պաշտպանի իր պաշտպանյալին, անում է քաղաքական հայտարարություններ, ինքը գալիս է քաղաքական դաշտ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ խոսելով օրերս գեներալ Մանվել Գրիգորյանի շահերը ներկայացնող փաստաբան Արսեն Մկրրտչյանի դեմ հարձակումների, փաստաբանների մասնագիտական գործունեության իրականացման խոչընդոտները վերացնելուն ուղղված ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնության, վստահորդին ու պաշտպանին նույնացնելուն ուղղված Նիկոլ Փաշինյանի քննադատության մասին:

Ըստ նրա՝ երբ պաշտպանը դատական նիստից դուրս է գալիս, լրագրողներին մոտ է գնում և գործից խոսելու փոխարեն քաղաքական հալածյալ լինելու մասին հայտարարություններ է անում, նա տեղափոխվում է քաղաքական դաշտ և խնդիրն այդտեղից է գալիս, որ հասարակությունը վրդովվում է ոչ թե փաստաբանի աշխատանքից, այլ նրա գնահատականներից:

Տեսանյութեր

Լրահոս