
Ֆուտզալի ազգային հավաքականն առաջին հանդիպումն անցկացրեց Լիբանանում

Ֆուտզալի Հայաստանի ազգային ընտրանին ընկերական խաղում ուժերն է չափել լիբանանյան ակումբներից մեկի հետ:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից: Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին ընկերական հանդիպումն այդ երկրում: Թիմի մրցակիցը «Զուկ Մոսբե» ակումբն էր: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Հայաստանի ընտրանու կազմում գոլերը խփեցին Սարո Մարդանյանը, Սարո Գալստյանը և Գարեգին Մաշումյանը: