Կենդանակերպի 6 նշան, ովքեր կարողանում են տանջել մարդկանց
Խոյ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խոսելուց առաջ ոչ միշտ են մտածում: Խնդիրը հատկապես սրվում է, երբ Խոյերը զայրացած են. այդ պահերին նրանք իսկապես կարող են վիրավորել մարդկանց: Զայրույթի նոպայի պահին Խոյերը չեն կարողանում ընտրել բառերը, վերահսկել ձայնի տոնը: Հենց կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների վատ տրամադրությունն անցնում է, նրանք իրենց մեղավոր են զգում:
Ցուլ: Ցուլերի հումորը կարող է շատ կոպիտ, տհաճ լինել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ աննրբանկատ են, ոչ այնքան զգայուն և թքած ունեն դրա վրա: Ավելին, իրենց պահվածքը զվարճալի են համարում: Բացի այդ՝ Ցուլերը շատ կամակոր են, ոչ ճկուն, չեն պատրաստվում փոխել իրենց կարծիքը: Փոխզիջման գնալու ցանկության բացակայությունը հաճախ վիրավորում է մարդկանց:
Խեցգետին: Երբ Խեցգետինները ցավ են ապրում, ցանկանում են, որ շրջապատը ևս ցավ զգա: Երբեմն նրանք ամենատհաճ բաներն ասում են անմեղ դեմքով: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սկզբնական շրջանում զսպում են ատելությունը, հետո պասիվ ու ագրեսիվ կերպով արտահայտում այն: Արդյունքում՝ մարդիկ ոչ միշտ են հասկանում՝ ինչ է կատարվում: Խեցգետինները կարող են տհաճ մեկնաբանություններ անել՝ ձեր թերություններն ընդգծելու համար:
Կարիճ: Առանց տատանվելու կարող են վիրավորել մարդկանց: Երբ Կարիճները կարծում են, որ ստել եք, կկոպտեն ձեզ: Բացի այդ՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկանում են ամեն բան իմանալ մարդկանց մասին՝ առանց իրենց մասին որևէ բան բացահայտելու: Կարիճները հաճույքով օգտագործում են ստացված տեղեկատվությունը մարդկանց դեմ:
Աղեղնավոր: Խնդիրն այն է, որ Աղեղնավորները երբեմն կարող են հունից դուրս գալ և կոպիտ լինել: Դրանից հետո կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց վատ են զգում, բայց շատ կարճ ժամանակ: Աղեղնավորները կարող են նաև եսասեր լինել՝ մոռանալով այն մասին, որ մարդիկ նախատեսված չեն միայն իրենց ցանկություններն իրականացնելու համար:
Ջրհոս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են սառը, անտարբեր լինել, ինչի հետևանքով վիրավորական, տհաճ բաներ են ասում՝ առանց իրենց հաշիվ տալու: Ջրհոսները նաև սիրում են դրամաներ սարքել, կարող են խոսակցին հակաճառել միայն սեփական հաճույքի համար: Բացի այդ՝ Ջրհոսներին սարկազմ է հատուկ, որը շատերը չափազանց կոպիտ են համարում: Միայն թե հաշվի առեք, որ Ջրհոսները չեն ձգտում վիրավորել մարդկանց, և երբ դա տեղի է ունենում, նրանք անկեղծորեն զղջում են:
Նյութը flytothesky.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը