Բաժիններ՝

Թրամփի պաշտոնակալման արարողությունը կրկնակի թանկ է նստել Օբամայի պաշտոնամուտից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2017 թվականի հունվարի 20-ի պաշտոնակալման արարողության համար միջոցների հանգանակությամբ զբաղվող կոմիտեն այդ նպատակի համար ներգրավել է 107 մլն դոլար, որից ծախսվել է 104 միլիոնը: Դա կրկնակի ավելի է, քան ծախսվել է Բարաք Օբամայի պաշտոնակալման առաջին արարողության վրա: Այդ մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Այն շարադրել է Թրամփի ինագուրացիոն կոմիտեի՝ իր տնօրինության տակ հայտնված փաստաթղթերը:

Անցյալ տարվա դեկտեմբերին The Wall Street Journal թերթը հայտնել էր, որ Մանհեթենի նյույորքյան շրջանի դատախազությունը հետաքննություն է սկսել Թրամփի ինագուրացիոն կոմիտեի կողմից հնարավոր խախտումների փաստով: Հրատարակության աղբյուրների տեղեկություններով՝ դատախազներն ստուգում են՝ եղել են արդյոք պաշտոնակալման արարողության համար հանգանակված միջոցներ, որոնք մասնակիորեն ծախսվել են օրենքի խախտմամբ:

ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաթանկը եղել է 2009 թվականին Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբամայի երկրորդ պաշտոնակալման արարողությունը: CNN-ի հաշվարկներով՝ դրա համար ծախսվել է մոտավորապես 150 մլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս