Բաժիններ՝

Ավտովթար Սյունիքի մարզում. ոստիկանության 31-ամյա ծառայողը Jeep Grand Cherokee-ով բախվել է «06»-ին. կան վիրավորներ

Հունվարի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Սիսիան-Դաստակերտ ավտոճանապարհի 4.5 կմ հատվածում բախվել են Ախլաթյան գյուղի բնակիչ, 31-ամյա Արարատ Բաբայանի վարած Jeep Grand Cherokee մակնիշի 15 ՕՍ 326 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ, 80-ամյա Պավլուշա Վարդանյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 QP 531 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Պ. Վարդանյանի ուղևորներ՝ համաքաղաքացիներ, 47-ամյա Վարդանուշ Վարդանյանն ու 25-ամյա Էլիզ Իսրայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն։

Աղբյուրի փոխանցմամբ` ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Jeep Grand Cherokee-ի վարորդ Ա. Բաբայանը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «06»-ին, այնուհետև հայտնվել մայթին։ Ա. Բաբայանն աշխատում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Սիսիանի բաժանմունքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031