
Բակո Սահակյանը Արցախին մատուցած ծառայությունների համար Արա Բաբլոյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին։
Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Արա Բաբլոյանին՝ իր պաշտոնավարման ժամանակաշրջանում Արցախին հատուկ ուշադրություն դարձնելու, հայկական երկու հանրապետությունների միջ և կապերն ամրապնդելու համար և մաղթել նրան հաջողություններ ու ամենայն բարիք:
Նախագահը Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Արա Բաբլոյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։
Հանդիպմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: