Բաժիններ՝

Չեմպիոնների լիգա 1/8 եզրափակիչ. ովքե՞ր են ֆավորիտները

Արդեն հայտնի են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի բոլոր զույգերը: Փետրվարին վերսկսվող մրցաշարին ընդառաջ՝ առաջարկում ենք ծանոթանալ բոլոր զույգերին և նշել ֆավորիտներին:

«Այաքս»-«Ռեալ Մադրիդ»

Այս մրցաշրջանում «Ռեալում» ամեն ինչ բարդ է: Չեմպիոնների լիգայում մադրիդյան ակումբը 2 անգամ խնդիրներ ունեցավ ռուսական ԲԿՄԱ-ի հետ, սակայն խնդիրներ չունեցավ մյուս ակումբների հետ: Նոր գլխավոր մարզչի հետ թիմը չի պարտվում՝ 11 խաղերում գրանցելով 9 հաղթանակ և 2 պարտություն: «Ռեալի» խաղի որակը չի առանձնանում մյուս թիմերի մեջ, սակայն Սանտիագո Սոլարիի գլխավորությամբ «Ռեալ Մադրիդը» սկսել է ավելի շատ արդյունքներ ցույց տալ՝ առանց խաղում դոմինանտ լինելու:

«Բավարիայի» հետ նույն խմբում լինելով՝ «Այաքսը» ոչ մի պարտություն չի կրել, և դա շատ բան է ասում: Հոլանդիայի առաջնությունում թիմը գրեթե պարտություն չունի, ինչը նշանակում է, որ հոլանդական ակումբը ոչ միայն կարող է խաղալ բարձրակարգ մրցակիցների հետ, այլ ունի ստաբիլություն:

Չեմպիոնների լիգայի ամենաերիտասարդ ավագ Մաթիաս դը Լիգտը և «Բարսելոնայի» տրանսֆերաին նպատակ Ֆրանկի դե Յոնգը, Դուշան Թադիչը և Դեյլի Բլինդը, ովքեր անգլիական ֆուտբոլից հետո կյանք են վերադարձել, կարողանում են շատ լավ գնդակ վերահսկել և դրա վրա կառուցել թիմի խաղը: Իսկ Դավիթ Ներեսը և Հաքիմ Զիեշը անընդհատ գոլեր են խփում: Իրականում, այս թիմում գոլեր են խփում գրեթե բոլորը՝ անգամ պաշտպանները:

Տպավորություն է, որ հիմա հենց այն ժամանակն է, երբ «Այաքսը» կարող է սենսացիայի հեղինակ դառնալ, իսկ մադրիդյան ակումբի վիճակն էլ դա թույլ է տալիս: Սակայն, էլ ով, եթե ոչ մադրիդցիները գիտեն, թե ինչպես է պետք հաղթել Չեմպիոնների լիգայում:

«Ատլետիկո»-«Յուվենթուս»

Իսպանիայի առաջնությունում «Ատլետիկոն» իր համար դասական ֆուտբոլ է խաղում՝ դժվարությամբ հաղթում է աութսայդերներին և բավականին լավ հանդես գալիս առաջատարների հետ խաղերում, ինչի արդյունքում էլ պահպանում է առաջատար դիրքերը: Սակայն, այս տարի Սիմեոնեի սաները ավելի քիչ միավորներ են հավաքում, քան սովորաբար: Գրիզմանն ու Դիոգե Կոստան էլ ավելի քիչ գոլ են խփել, քան Ռոնալդուն միայնակ: Ի դեպ, պորտուգալացի ֆուտբոլիստի համար մադրիդյան այս ակումբը սիրելի ախոյան է: Կրիշտիանուն «Ատլետիկոյի» դարպասը խփել է 22 գոլ:

Անդրեա Անելին «Յուվենթուսը» դարձնում է իսկական սուպերակումբ և բրենդ, իսկ Մասիմիլանո Ալեգրին էլ մարզիչ է, ով սիրում է արդյունքների հասնել և աշխատում է հենց այդ ուղղությամբ: Այդ իսկ պատճառով, կարելի է ասել, որ այս դիմակայությունը լինելու է պայքար երկու արդյունքի հետևից գնացող ակոմբների և մարզիչների միջև, որտեղ ֆավորիտի կարգավիճակում է այս պահին Եվրոպայում ամենաուժեղ ակումբներից մեկը՝ «Յուվենթուսը»:

«Շալկե-04»-«Մանչեսթեր Սիթի»

Դոմենիկա Տադեսկոյի թիմը վստահորեն գրավեց երկրորդ հորիզոնականը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ամենահեշտ խմբում: Սա, դժվար թե, համարվի լավ ցուցանիշ: Գլխավոր մարզիչը բարդ հարաբերություններ ունի մի շարք ֆուտբոլիստների հետ, ինչը լրջորեն ազդում է խաղի որակի վրա: Բացի այդ, թիմում միշտ կան վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստներ, ինչի արդյունքում գերմանական ակումբը գրեթե երբեք չի լինում իր ամենամարտունակ կազմով:

Գվարդիոլայի և իր թիմի մասին ասելու շատ բան չկա, քանի որ ամեն ինչ պարզ է: Թիմը Անգլիայի առաջնությունում դեռ զիջում է Յուրգեն Կլոպի «Լիվերպուլին», սակայն խաղում է գրեթե առանց խնդիրների:

Սա, թերևս, 1/8 եզրափակչի ամենապարզ հակամարտությունն է, որտեղ կա ընգծված ֆավորիտ:

«Լիոն»-«Բարսելոնա»

Այս թիմերը պաշտոնական խաղերում առաջին անգամ հանդիպել են 2001 թվականին: Դրանից հետո թիմերը խաղացել են 6 անգամ, որտեղ ֆրանսիական ակումբը չի տոնել ոչ մի հաղթանակ՝ 2 ոչ ոքի և կատալոնական ակումբի 4 հաղթանակ: Այս անգամ հաղթանակի հասնելը ևս շատ բարդ կլինի:

Միակ խնդիրը, որ կատալոնական ակումբը կարող է ունենալ «Լիոնի» հետ խաղերում այն է, որ «Լիոնը» բարդ մրցակից է բոլոր այն թիմերի համար, ովքեր շատ են վերահսկում գնդակը: Ֆրանսիացիները պրեսինգի են դիմում միշտ, այլ ոչ այն ժամանակ, երբ իրենց պետք է:

«Մանչեսթեր Սիթիի» խմբում 4 միավոր վաստակելը բավականին լավ արդյունք է ֆրանսիական թիմի համար, որը, ամեն դեպքում, կփորձի խնդիրներ ստեղծել Էռնեստո Վալվերդեի սաների համար:

«Ռոմա»-«Պորտու»

1980-ականների սկզբին պորտուգալական ակումբը հռոմեկաան թիմին հաղթեց եզրափակչում, իսկ երկու տարի առաջ էլ՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:

Հիմա «Պորտուն» ավելի լավ տեսք ունի: Թիմը քիչ է փոխվել՝ դարպասում դեռ Իկեր Կասիլիասն է, պաշտպանությունում դեռ ակտիվ է Ալեքս Տելլասը, իսկ նրա կողքին՝ Ֆելիպեն, կիսապաշտպանության կենտրոնում էլ Էկտոր Էրերան է: «Շալկեի», «Գալաթասարայի» և «Լոկոմոտիվի» խմբում պորտուգալացիները առաջին տեղը գրավեցին:

«Ռոման» հիմա խնդիրներ ունի: Էուսեբիո Դի Ֆրանչեսկոն ամռանը ստացավ իսկապես տաղանդավոր ֆուտբոլիստների խումբ՝ Չորիչ Ջանիոլո, Կլյուվերտ կրտսեր, Կրիստանտե: Բայց երիտասարդ և ստեղծարար կիսապաշտպանների առատությունը աս թիմին միայն խանգարում է: Դի Ֆրանչեսկոն անընդհատ փոփոխում է կազմը և դեռևս չի գտել ամենաօպտիմալ լուծումը: Նայնգոլանի և Սթրոթմանի հեռանալուց հետո կենտրոնում դեռ խնդիրներ կան՝ Նզոնզին երկար էր հարմարվում, իսկ Պաստորեն դեռ չի էլ հարմարվել: Իտալական ակումբում ավելի շատ են բարձրակարգ ֆուտբոլիստները, քան պորտուգալականում, սակայն չկա հավասարակշռություն և ստաբիլություն:

«Լիվերպուլ»- «Բավարիա»

Զարմանալի է, բայց այս թիմերը գրեթե չեն խաղացել իրար դեմ: Դժվար է հիշելը, թե երբ է դա վերջին անգամ տեղի ունեցել: 2001 թվականին այս թիմերը հանդիպել են իրար Սուպերգավաթում: Այն ժամանակ գերմանական ակումբը պարտվեց 2:3 հաշվով: Դրանից առաջ թիմերը հանդիպել էին իրար 1981 թվականին Չեմպիոնների գավաթի 1/2 եզրափակչում:

Անգամ անցյալ տարի այս հակամարտությունը ավելի հնչեղ անոնս կունենար, քան հիմա: Սակայն, այս տարի կարելի է անգամ նշել այս զույգի ֆավորիտին՝ անգլիական ակումբին: Սակայն, մյունխենյան ակումբը կարող է ապացուցել, որ խնդիրները միայն ժամանակավոր են և իրենք դեռ ծանրակշիռ ասելիք ունեն և կարող են գրավել Եվրոպական հարթակը:

«Տոտենհեմ»- «Բորուսիա»

«Բորուսիան» Բունդեսլիգայի առաջատարն է և սա միայն «Բավարիայի» ոչ կայուն խաղի պատճառով չէ: Լյուսեն Ֆավրը ամռան ընթացքում ստեղծել է նոր թիմ, որի հիմքում Ալկասերը, Վիթսելը, Սանչան և Հաքիմին են: Դորտմունդյան թիմը հրաշալի է գործում հակագրոհներում, իսկ եթե առաջին խաղակեսում խաղը չի ստացվում, կարողանում է արդյունքի հասնել երկրորդ կեսում:

«Տոտենհեմը» միակ անգլիական ակումբն է, որ ամռանը չարեց ոչ մի տրանսֆեր: Մոուրինիոն նշեց, որ սա ավելի ուժեղանալու քաղաքականություն է և նա ճիշտ էր: Նախորդ մրցաշրջանում թիմին միացած Լուկաս Մոուրան և Սերժ Օրիեն միայն այս մրցաշրջանում ամբողջությամբ հարմարվեցին թիմին և գտան իրենց խաղը:

Այս դիմակայությունում դժվար է առանձնացնել հստակ ֆավորիտին, քանի որ երկու թիմերն էլ ունեն հնարավորություններ:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ՊՍԺ

Հնարավոր է, որ սա ամենաանկանխատեսելի և ամենալարված զույգը կլինի 1/8 եզրափակչում: Սակայն, ինչ է պետք սպասել այս խաղից, հարցական է:

ՊՍԺ-ում, կարծես, ամեն ինչ կարգին է: Տուխելը ընկերացել է Նեյմարի հետ, վստահում է երիտասարդներին, փոխում է տակտիկաները, որպեսզի թիմը պատրաստ լինի խաղալ բոլոր մրցակիցների հետ: Տուխելը այնքան տարբեր դիրքերում փորձարկեց Նեյմարին, Մբապեին և Կավանիին, որ կարծես թե գտել է նրանց խաղի իդեալական կոմբինացիան:

Ի՞նչ սպասել անգլիական ակումբից, ոչ ոք չի կարող ասել: Սա արդեն Մոուրինիոյի թիմը չէ: Թիմում փոխվել է տրամադրությունը, վստահաբար կփոխվի խաղային սխեման և ֆուտբոլիստների հոգեբանական վիճակը:

Օրեր առաջ կարելի էր ասել որ այս զույգի ակնհայտ ֆավրիտը ՊՍԺ-ն է, բայց մինչև փետրվար դեռ կա մի քանի ամիս, և մանչեսթերյան ակումբի նոր մարզչական շտաբը կարող է հաճելի անակնկալներ մատուցել երկրպագուներին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս