Պայմանավորվածությո՞ւն, թե՞ ակնկալիք
«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը փակ է՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է կատարվում։ Կան որոշակի հիմքեր, որոնց վրա կառուցվել է այս լավատեսությունը։ Գուցե այդ հիմքերը պարզապես ակնկալիքներ են կամ հստակ պայմանավորվածություններ, ինչը դժվար է հստակ իմանալ։ Ուրախացնում է, որ կա գործընթաց, ակնհայտորեն ինչ-որ բան հակամարտության գոտում տեղից փորձում է շարժվել, ադրբեջանական կողմը բավականին ոգևորված է և մի շարք դրական քայլեր է իրականացնում, զորքեր է տեղաշարժում, դրական հայտարարություններով է հանդես գալիս։
Բայց Երևանի դիրքորոշումն այդքան էլ միանշանակ չէ, քանի որ Երևանը հայտարարեց բանակցային գործընթացում Արցախի մասնակցության անհրաժեշտության մասին կես տարի առաջ, թվում էր, որ դա ՀՀ իշխանությունների առաջնահերթությունն է, առանց որի՝ բանակցություններ տեղի չեն ունենալու, սակայն ադրբեջանական կողմը կարծես թե փորձում է վերաձևակերպել հայաստանյան օրակարգը՝ դրանից դուրս բերելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնցում Արևմուտքն ուներ իր դերակատարությունը և փորձում է վերացնել նաև Արցախի բանակցություններին մասնակցելու հեռանկարը»,- մեզ հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին։
Նրա խոսքով՝ Արցախի մասնակցության հարցն ամենակարևորներից է, քանի որ Երևան-Բաքու տարաձայնությունը կարգավորման շուրջ վերաբերելու է հենց Արցախի կարգավիճակի շուրջ որոշման կայացման հարցին, ինչն առանց Արցախի մասնակցության՝ չի կարող տեղի ունենալ։ «Ադրբեջանը հստակ հասկանում է այս հեռանկարը, հենց այդ պատճառով իր ընդառաջ քայլերով փորձում է դրանք չեզոքացնել»,- ասել է նա։
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: