«Վայ էն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականները էս կոնտեքստում չեն կատարել». Նիկոլ Փաշինյան

«Վայ էն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականները էս կոնտեքստում չեն կատարել: Այսինքն՝ մենք էսքան խոսում ենք, որ էս երկիրը կառավարվում ա «ԾԻԳ-իզմի», «ՊՈԱԿ-իզմի» և «հիմնադրամիզմի» տրամաբանությա՞մբ: Եվ ամեն անգամ, երբ բանը գալիս ա հարցեր լուծելուն, պարզվում ա մենք պետք ա նորից քննարկենք: Ոչ մի բան պետք ա նորից չքննարկենք: Ի՞նչ ա ԾԻԳ-ը: Էդ պադավատներ են, ատկատներ են, էդ կոռուպցիա ա»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ամենամեծ կոռուպցիան այդ կառույցներում են:

Նա հայտարարեց, որ եթե նախարարությունում աշխատողները կարողություններ չունեն, պետք է նախարարությունները լուծարեն, այլապես ինչի համար է այս պետական կառավարման համակարգը:

Ն.Փաշինյանի խոսքով՝ պաշտոնայներին բաժանել են «սորտերի»՝ առաջին, երկրորդ, երրորդ «սորտի», հետո ասում են՝ պետական կառավարման համակարգի աշխատավարձը բարձրացնեն, բայց կան պաշտոնյաներ, որ տասնյակ ավելի բարձր աշխատավարձ են ստանում նույն գործի համար:

Նա նշեց, որ այս խնդրին անդրադարձել են գյուղատնտեսության, տրանսպորտի և մյուս ոլորտներում. «Եվ էն պաշտոնյաները, որ կպարզվի հանձնարարականը չեն կատարել, էսօրվանից թող վեշերը հավաքեն գնան իրանց գործին: Շատ հստակ եմ ասում»:

Կարդացեք նաև

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը կարևորեց ծրագրերի կատարումները և ՀԲ-ի հետ գործընթացը համաձայնացնելը:

Ն.Փաշինյանն անհամաձայնություն հայտնեց և օրինակ բերեց «Հյուսիս-հարավ» ծրագիրը, որը ևս կարծես իրականացվել է, բայց իրականում թալանել են, և լավ է, որ չի իրականացվել, որովհետև դրանով կոռուպցիան է կանխվել: Նա հայտարարեց, թե «հերիք ա ամեն անգամ Համաշխարհային բանկով» բերել որպես վերջնական փաստարակ. «Էս մոտեցումը դադարեցրեք»:

Փոխվարչաապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի խոսքով՝ ՀԲ-ին իրենք հակափաստարկներ ունեն և ՀԲ-ի վարկանիշից է բխում այս գործընթացը:

Ն.Փաշինյանը պետական կառավարման արդյունավետության բարձրացման հարցում կարևորեց աշխատավարձերի բարձրացման հարցը, որն արդեն սկսվել է և կան նախարարություններ, որտեղ շոշափելի բարձրացում է տեղի ունեցել:

Տեսանյութեր

Լրահոս