Բաժիններ՝

Ասենսիոն մերժել է «Տոտենհեմի» առաջարկը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն գրավել է «Տոտենհեմի» ուշադրությունը, հաղորդում է Sportwitness-ը՝ հղելով Marca թերթի լրագրող Ռոբերտո Գոմեսին:

Անգլիական ակումբը ցանկանում է ուժեղացնել իր կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, քանի որ ամռանը գնումներ չի կատարել:

22-ամյա իսպանացու տրանսֆերով հետաքրքրված է անձամբ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն:

Ըստ աղբյուրի տեղեկության՝ «Տոտենհեմն» արդեն փորձել է բանակցություններ վարել, բայց Ասենսիոն մերժել է առաջարկը, քանի որ կարծում է, որ իր միակ նպատակը «Ռեալի» հետ հաջողությունների հասնելն է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս