Երևանում նոր ճոպանուղի կառուցելու ներդրումային ծրագրի վերաբերյալ առաջարկն արդեն մեկ տարի է՝ տեղադրված է քաղաքապետարանի կայքում:
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արդյունքները:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Արմավիրի մարզի Մերձավան համայնքում ներկա է գտնվել «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը:
Ֆրանսիական հեղինակավոր GEO ամսագրի դեկտեմբերյան համարում լրագրող Պատրիկ Բուատեի հեղինակությամբ լույս է տեսել Արցախին նվիրված 16 էջից բաղկացած հոդվածաշար:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս խորհրդարանական ընտրությունների քարոզչությունն աննախադեպ է…
Սերբիայում Բելկա անունով այծը տերերի տանը կերել է 20 հազար եվրո գումարը:
Կառավարությունը կքննարկի սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին հարցը:
Դեկտեմբերի 5-ին ժամը 19:50-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ահա մթերքների մի խումբ, որ նպաստում են բերանի խոռոչի առողջությանը: Med2.ru-ի հաղորդմամբ՝ ատամների և լնդերի առողջության համար կարևոր է ոչ միայն հիգիենան, այլև սննդակարգը:
Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանի խոսքով՝ Հայաստանի սպառողական շուկայում պարբերաբար հայտարարվող զեղչերը, հատկապես՝ վերջին վեց ամիսներին, թե այս կամ այն խանութը հայտարարել է 100-ից մինչև 50 տոկոս զեղչ, իրականության հետ այդքան էլ կապ չունի։
«Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ըստ երևույթին, չի վերադառնա իտալական «Միլան»:
«Նայեք, հիմա հլը իրան չենք հարցաքննել, կարանք հետաձգենք իրա հարցաքննությունը։ Քոչարյանի էսօր անենք, պրծնենք, ավարտենք….»:
2018 թ. սեպտեմբերի 4-ին նախագահ Դոնալդ Թրամփը առաջադրել է արտաքին ծառայության աշխատակից Էրլ Լիցենբերգերի թեկնածությունը՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, որը պետք է փոխարինի ինը ամիս առաջ Բաքվից հեռացած դեսպան Ռոբերտ Սեկուտային։
Tert.am-ի խնդրանքով թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ապատեղեկատվություն չէ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը, որ հայկական կողմն է դիմել ՌԴ-ին ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգելու համար։
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին պատմել է թիմի կիսապաշտպան Էդեն Ազարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Ստամբուլի գլխավոր դատախազությունը սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջիի գործով պահանջել է ձերբակալել Սաուդյան Արաբիայի գահաժառանգի խորհրդականին և երկրի հետախուզության պետի նախկին տեղակալին:
«Իմ նախընտրական քարոզարշավի ժամանակ նոր տեխնոլոգիաների կիրառումը նպատակ ունի ցույց տալու, որ մենք ունենք մի շարք մշակումներ դպրոցների ծրագրերն ու դասագրքերը նոր տեխնոլոգիաներով ներկայացնելու համար։ Այս ամենը կիրառվեց՝ որպես քարոզչանյութ, լայն շրջանակներին հասանելի դարձնելու համար»:
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պարզաբանում է իր և Արթուր Վանեցյանի գաղտնալսման ձայնագրությունը:
«Վատ եմ վերաբերվում: Իրավապահները զբաղվում են այդ գործով և օրենքով սահմանված ընթացակարգերով պետք է պատասխանատվության ենթարկեն: Ես ասել եմ, որ բռնությունը որևէ հարաբերություն պարզելու գործիք մեզ համար անընդունելի է: Ով նման լկտիություն է ցույց տվել՝ պետք է ենթարկվի պատասխանատվության»,-անդրադառնալով Արարատի մարզում տեղի ունեցած միջադեպին՝ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Կարդալով ԱԱԾ բացատրությունը` Շահնազարյանին ԱԱԾ հրավիրելու մասին, չես կարող չտեսնել, որ դա անհեռանկար գործ ու գործելակերպ է… Եթե անգամ վարչապետը խոսում է Արցախը վտանգող հայտարարությունների համար տվյալ հայտարարության հեղինակներով ԱԱԾ զբաղվելու մասին, գոնե ԱԱԾ-ն պետք է իր բարձունքին գտնվի ու գործի պրոֆեսիոնալ»:
«Այն, որ ամերիկացիները նշում են, որ «Ռուս-Արմենալը» ռուսական դուստր ձեռնարկություն է, ապա այս հարցը կարող է միջազգային դատարանում քննվել, կարծում եմ, դա սխալ մոտեցում է», – ասաց նա:
Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է զինված ուժերի ուսումնական զորամասերից մեկում:
«Մեզ մեղադրում են ինչ-ինչ ուժերի հետ դավադրություն կատարելու մեջ՝ ընդդեմ Արցախի, Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի: Իսկ ի՞նչ պետք է անի ԱԱԾ-ն: Պետք է նյութեր նախապատրաստի: Եթե հեղափոխությունն այդպես է տեղի ունեցել, ապա բոլոր դավադիրներին պետք է հայտնաբերի, պատասխանատվության ենթարկի ու ներկայացնի մարդկանց՝ հայտնելով, որ երկրում դավադիրներ կան»:
Դեկտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նախընտրական շրջանում կատարեց վերջին մարզային այցելությունը՝ աշխատանքային այցով մեկնելով Արմավիր։
Արմավիրի մարզի Մերձավան համայնքում այսօր՝ դեկտեմբերի 5-ին, տեղի ունեցավ կենցաղային տեխնիկայի գործարանի բացումը, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Գործարանը բացվում է հայ-սիրիական և լիբանանյան համագործակցության արդյունքում:
Հանդիսանալով Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր հովանավորը՝ Արդշինբանկը սիրով տեղեկացնում է, որ սույն թվականի դեկտեմբերի 6-ին և 7-ին Օպերային թատրոնում ներկայացվելու է Ջ. Վերդիի «Ռեքվիեմը»՝ Պաոլո Միչիկեի «Ահեղ դատաստան» բեմադրությամբ: Ներկայացումն ուղեկցվելու է Միքելանջելոյի «Սիքստինյան կապելլայի» եռաչափ տեսապատկերաշարով:
Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամանակ, որը կկայանա դեկտեմբերի 5-ին, անդրադարձ կկատարվի ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին:
Ազգային ժողովի նախընտրական քարոզարշավի շրջանակում դեկտեմբերի 5-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի կունենա նախընտրական բանավեճ՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ: Այն կմեկնարկի լուրերի գլխավոր՝ ժամը 21:00-ի թողարկումից հետո:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհին ձնախառն անձրև է տեղում:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ այսօր մետրոյից ուղիղ հեռարձակում կատարելուն: