
«Այժմ Ռոնալդուի մոտիվացիան «Ոսկե գնդակը» «Յուվենթուսի» հետ նվաճելն է». Ալեգրի

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արդյունքները:
Մրցանակը նվաճեց «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդն էր:
«Հիասթափված ենք, որ Ռոնալդուին երկրորդ հորիզոնականն են հատկացրել: Նա արժանի էր հաղթանակի՝ հաշվի առնելով այն ամենը, ինչի նախորդ մրցաշրջանում նա հասավ «Ռեալի» հետ: 2018 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունում չստացվեց Պորտուգալիայի հավաքականի հետ ավելի առաջ անցնել:
Այժմ Ռոնալդուն ունի մոտիվացիա՝ հաջորդ տարի նվաճել «Ոսկե գնդակը» «Յուվենթուսի» հետ»,- Ալեգրիին է մեջբերում Football Italia-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը