Արդշինբանկ. «Ահեղ դատաստան»-ը՝ կրկին հայաստանյան բեմում

Հանդիսանալով Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր հովանավորը՝ Արդշինբանկը սիրով տեղեկացնում է, որ սույն թվականի դեկտեմբերի 6-ին և 7-ին Օպերային թատրոնում ներկայացվելու է Ջ. Վերդիի «Ռեքվիեմը»՝ Պաոլո Միչիկեի «Ահեղ դատաստան» բեմադրությամբ: Ներկայացումն ուղեկցվելու է Միքելանջելոյի «Սիքստինյան կապելլայի» եռաչափ տեսապատկերաշարով:

«Ահեղ դատաստան»-ը hայ հանդիսատեսին առաջին անգամ ներկայացվել է 2017 թվականին Արդշինբանկի կողմից նվիրաբերած սարքավորումների շնորհիվ:

Հավելենք, որ նվագախումբը  ղեկավարելու է Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:

***

Արդշինբանկը «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»: Բանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր և ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31