«Դե էդ մյուս մասով թող հետաձգեն, մինչև ես ստեղ եմ, կակ ռազ կխոսամ…». Նիկոլ Փաշինյանը՝ Արթուր Վանեցյանին
ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ պետի պաշտոնակատար Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցների գաղտնալսման սղագրությունն ամբողջությամբ
Նիկոլ Փաշինյանի ու Արթուր Վանեցյանի զրույցը
– Բարև Ձեզ, պարոն վարչապետ։
– Բարև Արթուր ջան, ի՞նչ կա։
– Լավ ե՞ք։ Նորմալ, նորմալ, պարոն վարչապետ։ Պարոն, վարչապետ, էդ հիմա նայեք։ Խաչատուրովին ուզում ենք տանենք կալանքի…
– Հա։
– Սասունը։ Բայց Խաչատուրովին որ տանենք կալանքի, մի հատ մտածել ա պետք, էլի։ Ինքը ОДКБ-ի գլխավոր քարտուղարն ա։ Էդ մի հատ ռուսների հետ, կարծում եմ, պրոբլեմ ենք տալու էլի։
– Ե՞րբ։
– Հիմա։ Հիմա ուզում ա տանի Սասունը։
– Մմմմմմմմմ…….
– Նայեք, հիմա հլը իրան չենք հարցաքննել, կարանք հետաձգենք իրա հարցաքննությունը։ Քոչարյանի էսօր անենք, պրծնենք, ավարտենք….
– Հա, իրանը հետաձգեք, մինչև ես խոսամ…
– Հա, իրանը հետաձգենք էլի։
– Հա։
– Հա։
– Չէ, պետք ա տեղյակ պահենք նախապես, որ խնդիր չլինի։
– Հա, պետք ա ասենք։
– Իսկ էն մյուս մասով ի՞նչ կա:
– Մյուս մասով Սասունի հետ խոսացել եմ, Սասունը ասում ա՝ հաստատ ա, դատավորը զանգեց ինձ, մի քիչ վախում ա էդ կալանքը տա։ Ասեցի՝ մի հատ գործը լրիվ ուսումնասիրի, զանգի ինձ ասա՝ որտեղ ես թույլ տեղ տեսնում, ու կասեմ։ Հիմա դատավորը էդի նայում ա, էդ էլ կզանգ տա, կասի, պարոն վարչապետ։
– Շատ լավ։ Դե էդ մյուս մասով թող հետաձգեն, մինչև ես ստեղ եմ, կակ ռազ կխոսամ… Նորմալ անցա՞վ հանդիպումը։
– Շատ լավ, պարոն վարչապետ, շատ լավ։
– Լավ, լավ։ Էսա ես կզանգեմ։
– Դե էդ հետաձգում եմ, բայց Քոչարյանին ձերբակալում ենք։
– Ես էսա կխոսամ։
– Հա։
– Շատ լավ։
– Արթուր, նիստի եմ, ի՞նչ կա։
– Պարոն վարչապետ, ռուսները շատ ծանր են տանում էդ ձերբակալումը Խաչատուրովի, եկել են պրեդստավիտելները համ ռազվեդկի, համ ФСБ-ի։ Տենց բան մի արեք, ասում ա, կապ չունի, գոնե ОДКБ-ից հանեք, նոր։ Դա մեծ ապտակ ա ОДКБ-ին։ Ասում ա՝ շատ ծանր կլինի։
– Քոչարյանի հետ կապված ի՞նչ կա, նորություն կա՞։
– Քոչարյանի հետ կապված՝ դատարանում հլը լսում են, հես ա կտան բանը… Քոչարյանը կլինի։
– Ո՞վ ա եկել որ, ի՞նչ են ասում։
– Պրեդստավիտելն ա եկել СВР-ի ու ФСБ-ի, Հայաստանում 2 պաշտոնական ներկայացուցիչները, ասում են՝ դա մեծ ապտակ կլինի ОДКБ-ի հեղինակության վրա։ Գոնե հանեք, հետ կանչեք, նոր ինչ ուզում եք, արեք։
– Բա որ գնա, չգա էլ։
– Դե չենք թողնի գնա, կպահենք։ Ելքը… Իրան կարգավիճակ տանք, մի բան անենք, բայց չձերբակալենք, որովհետև իրանք ասում են՝ մեծ պրոբլեմ ա, էլի։
– Լավ, մի հատ Սասունի հետ խոսա։
– Լավ։ Եթե կարում ենք պահենք, ի՞նչ անենք։ Չտանե՞նք կալանքի։
– Եթե կարում եք նենց անեք, որ երկրից դուրս…
– Պարոն վարչապետ, իսկականից պրոբլեմ ենք տալու էլի ռուսների հետ, շատ ծանր ա։ Ոնց որ հիմա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին բռնեն, նստցնեն։
– Լավ։
– Էդ կառույցի բանն ա, հեղինակությունն ա էլի։
– Լավ, էսա մի քիչ հետո կզանգեմ։
– Լավ։
– Լավ։
ԱԱԾ պետի պաշտոնակատար Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի զրույցը
– Հա, ընգեր։
– Հա, ախպեր ջան։
– Ինչի՞ են, ինչի՞ են…
– Ապեր, ռուսները շատ ծանր են տանում։
– Ծանր են տանո՞ւմ։
– Ընգեր, շատ ոռի…Կարող ա նենց պրոբլեմ տանք…Ես նոր վարչապետին ասեցի։ Նոր ինձ համ իրանց հետախուզության պետն ա զանգել, համ ФСБ-ի դիրեկտորը։ Ասում են՝ էս ի՞նչ եք անում։
– Ի՞նչ անեմ, ասեմ գրավ կիրառե՞ն։
– Ըըըըըըը…. Գրավ թող կիրառեն երևի թե, կամ ստորագրություն խափանման միջոց ընտրեք։
– Ինձ թվում ա՝ գրավը ճիշտ ա, ընգեր, գիտե՞ս խի…
– Հըըը…
– Թող մեծ գրավ լինի, որպեսզի բանին չկպնեն, հիմնավոր կասկածին չկպնեն։
– Հա։
– Բայց էդ էլ չեմ իմանում՝ ի՞նչ անեմ, դատավորին ասե՞մ։
– Դատավորին, ինչ պետք ա, էդ կասենք, էդ չի հարցը, բայց մի հատ հասկանանք՝ ի՞նչ ենք անում։
– Ընգեր, սենց ասեմ…Մի հատ դու վարչապետի հետ խոսա, էլի, որովհետև…
– Վարչապետի հետ ես խոսացի նոր, նիստի էր, ասեց՝ ինձ կարևորը, որ ինքը երկրից չփախնի ու բան չլինի։ Եթե կարանք …
– Դե կարելի ա Խաչատուրովին մեծ գրավով ազատենք…
– Մեծ գրավ չի կարալու էդի վճարի, որտի՞ց ա վճարելու։
– Դե՜, մեծ-մեծ, խոսքի մի 20 միլիոն է՞լ չի կարալու վճարի։
– Իսկ ստորագրություն եթե ընտրես…
– Գիտե՞ս խի եմ ասում՝ գրավ լինի։ Ընգեր, ստորագրությունը… Ինքը դրսի մարդ ա, էլի, ո՞նց ա ստորագրություն տալու, ինքը դուրսն ա աշխատում։ Գրավը ճիշտ ա ավելի։
– Հաաա։
– Ստորագրություն եթե ընտրեմ, պիտի սեկտը փակեմ, չթողնեմ դուրս գնա։
– Հաա։ Դե միգուցե չթողենք գնա։
– Դե կարելի ա տենց էլ անել։ Տենց էլ գրավի դեպքում էլ կարանք ասենք…
– Լավ, դու բան արա, թող ձգի…
– Ժամը երեքին ա, ընգեր, ժամը երեքին ա նիստը։
– Ասա, թող հետաձգեն նիստը։
– Էլի հետաձգե՞ն։
– Թող հետաձգեն, մի հատ վարչապետը թող էդ բանից դուրս գա իրա, նիստի ա ինքը, թող դուրս գա վարչապետը, հետը խոսանք։ Ես խոսացի, բայց ամեն դեպքում մի հատ էլ խոսանք էլի, մի հատ էլ հասկանանք՝ ինչ ենք անում։
– Հա էլի, ընգեր, չտանք, վնաս տանք։
– Հես ա ես բանին կասեմ, թող հետաձգեն հլը Խաչատուրովը, կամ դու ասա, նայի, մեկ ա։
– Ուզում ես, դու ասա, էլի։
– Ես կասեմ հես ա։
Նիկոլ Փաշինյանի ու Արթուր Վանեցյանի զրույցը
– Մնացածը նորմալ ա՞։
– Մնացածը նորմալ ա, ընդհանուր բան ենք անում, պարոն վարչապետ, կանտրոլի տակ ա։ Հես ա դատարանը վճիռը, էդ որոշումը կկայացնի կալանավորման։ Մնացածը սաղ հանգիստ ա։
– Լավ։ Դու Շվեյցարիա ե՞ս, թե՞ Ռուսաստան։
– Շվեյցարիա եմ, հիմա գնում եմ Ջորկաեֆի հետ հանդիպեմ ու թռնեմ Երևան։
– Հա՞ արդեն հետ ե՞ս գալիս։
– Հաաա։
– Լավ, լավ։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը