Բաժիններ՝

«Հարցը Հայաստանի կառավարության տիրույթում է». Անդրեյ Բաբկո

Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո արդեն լիարժեք աշխատանք կտարվի Հայաստանի և Ռուսաստանի առեւտրատնտեսական ոլորտում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն: Նրա խոսքով՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառության անկում, դանդաղեցում է  նկատվում՝  2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների դրությամբ:

«Մենք առաջնային ենք համարում Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը»,-ասաց նա:

Անդրադառնալով «Ռուս-Արմենալ» գործարանի հարցով հայ-ամերիկյան բանակցություններին՝ Բաբկոն ասաց, որ այն հայկական ձեռնարկություն է: «Հարցը Հայաստանի կառավարության տիրույթում է: Այն, որ ամերիկացիները նշում են, որ «Ռուս-Արմենալը» ռուսական դուստր ձեռնարկություն է, ապա այս հարցը կարող է միջազգային դատարանում քննվել, կարծում եմ, դա սխալ մոտեցում է», – ասաց նա:

Այն, որ քննչական մարմինները ստուգումներ են իրականացնում «Գազպրոմ Արմենիա» և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում, Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչն ասաց, որ ինքը կողմնակից է, որ ամեն ինչ իրավական դաշտում տեղի ունենա: «Միայն դատարանի որոշումից հետո կարելի է խոսել մեղքի մասին: Գոյություն ունի անմեղության կանխավարկած»,-ընդգծեց բանախոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս