
Բուքինգհեմյան պալատը զարդարել են Սուրբ Ծնունդի առթիվ

Բուքինգհեմյան պալատը հաշվետվություն է ներկայացրել Ծննդյան տոներին նախապատրաստվելու մասին. համապատասխան տեսագրությունը զետեղված է թագավորական ընտանիքի պաշտոնական թվիթերում:
Նստավայր են բերել միանգամից մի քանի մեծ ու փարթամ եղեւնիներ, որոնք կանգնեցրել են պալատի Մարմարե սրահում, ինչպես նաեւ այլ սրահներում: Եղեւնիների վրա վառվում են տոնական լույսերը, զարդերի թվում են ոսկեգույն խաղալիքներ կառքերի, թագերի եւ նման այլ խորհրդանիշների տեսքով:
Պալատում նաեւ զարդարված են կամարներն ու սանդախորշերը: Մեծ Բրիտանիայում, ինչպես եւ Եվրոպայի երկրների մեծ մասում, Սուրբ Ծնունդն ավանդաբար նշում են դեկտեմբերի լույս 25-ի գիշերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
https://twitter.com/RoyalFamily/status/1069895913164939265?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1069895913164939265&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F956846.html