Բաժիններ՝

Ձեռքերի 5 դիրք, որոնք կպատմեն զրուցակցի զգացմունքների մասին

#1 Այս դիրքն օգտագործվում է, երբ վախ, անհանգստություն, անինքնավստահություն ենք զգում: Այն հիշեցնում է մանկության տարիների մասին, երբ ծնողները բռնում էին ձեռքը՝ այդ կերպ անվտանգության զգացում հաղորդելով:

#2 Այսպիսի արձագանք հաճախ կարելի է նկատել բժշկի դռան առաջ կամ ինքնաթիռի թռիչքից առաջ: Դիրքը վկայում է այն մասին, որ մարդն անհանգստանում է, ամեն կերպ փորձում զսպել բացասական զգացումները: Դիրքը պաշտպանվածության, ինքնավստահության զգացում է հաղորդում, բայց հեռացնում մարդկանցից:

#3 Այս դիրքը վկայում է այն մասին, որ մարդը ծայրահեղ թշնամաբար է տրամադրված և չի վստահում ձեզ: Զրուցակիցը համաձայն չէ ձեր դիրքորոշման հետ և պատրաստ է պնդել իր կարծիքը:

#4 Վկայում է ընդդիմախոսի թշնամական տրամադրվածության և ագրեսիայի մասին: Ավելի լավ է հետաձգել հարցի քննարկումն ու ճիշտ բառեր գտնել խնդրի լուծման համար, քանի որ այդ պահին ձեր եզրահանգումները «բախվում» են գրգռվածության հետ:

Կարդացեք նաև

#5 Սա պաշտպանական ռեակցիա է, որը նշանակում է՝ մարդուն տհաճ են բառերը կամ իրավիճակը, որում նա հայտնվել է, և այժմ փորձում է արգելք ստեղծել իր ու դիմացինի միջև: Այս դիրքը վկայում է նաև այն մասին, որ մարդը բացասաբար է տրամադրված և չի ընդունում տեղեկատվությունը, որը փորձում են իրեն հասցնել:

Նյութը fabiosa.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս