
Ի՞նչ է պահում Քեյթ Միդլթոնն իր պայուսակում

Պայուսակը շատ կարևոր է կանանց համար: Այնտեղ կանայք սովորաբար պահում են առաջին անհրաժեշտության իրերը՝ շպարի պարագաներ, լիցքավորիչ, թղթե անձեռոցիկներ, ականջակալներ: Իսկ ի՞նչ կա Քեյթ Միդլթոնի պայուսակում: Ռուսական Cosmopolitan-ը ներկայացնում է այս հարցի պատասխանը, որը աղբյուրին բացահայտել է Միդլթոնի կենսագիր Մարսիա Մուդին:
Քեմբրիջի դքսուհու պայուսակում կա 4 պարտադիր իր՝ փոքրիկ հայելի, թաշկինակ, շուրթերի բալզամ և դեմքը մաքրող անձեռոցիկներ:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ հայելին անհրաժեշտ է շպարը թարմացնելու համար: Երկրորդ իրը՝ թաշկինակը, պարզապես անհրաժեշտ է, երբ դու երեք փոքրիկ երեխաներ ունես: Must-have երրորդ իրը՝ շուրթերի բալզամը, ցրտից պաշտպանվելու համար է: Իսկ դեմքը մաքրող անձեռոցիկները անթերի մաշկի գաղտնիքն են:
Պատրաստեց Անի Գաբուզյանը