Լուռ մարդասպաններ. 7 հիվանդություն, որոնք զարգանում են առանց վառ արտահայտված ախտանշանների

Այս հիվանդությունները սովորաբար զարգանում են առանց վառ արտահայտված նշանների: Դրանք դանդաղ քայքայում են առողջությունը, իսկ առաջին ախտանշանները հայտնվում են բավական ուշ, երբ հիվանդությունն արդեն հասցրել է զարգանալ: Fabiosa.com-ը ներկայացրել է մի քանի հիվանդություն, որոնք սկզբնական փուլում կարող են ախտորոշվել պարբերական պրոֆիլակտիկ հետազոտության միջոցով:

Զարկերակային հիպերտենզիա: Սա բավական տարածված քրոնիկական հիվանդություն է, որն արտահայտվում է զարկերակային ճնշման բարձրացմամբ:

Շաքարային դիաբետ: Դիաբետով հիվադների զգալի մասը հիվանդության մասին իմանում է պատահաբար՝ պրոֆիլակտիկ զննման և արյան մեջ շաքարի մակարդակը որոշելու արդյունքում:

Ճարպային հեպատոզ: Հիվանդները տարիներ շարունակ կարող են նույնիսկ չկասկածել խնդրի առկայության մասին:

Կարդացեք նաև

Հեպատիտ: Վարակը, որը հանգեցնում է լյարդի բորբոքային հիվանդության, կարող է տարիներ շարունակ աննկատ զարգանալ օրգանիզմում՝ քայքայելով առողջությունը:

Մաշկի քաղցկեղ: Քաղցկեղի այս տեսակի մասին կարող է վկայել կարմիր, թեփոտվող հետքը, որը կարող է առաջանալ մաշկի ցանկացած հատվածում: Խնդիրն այն է, որ ժամանակի ընթացքում այն անցնում է, և մարդ կարող է առհասարակ ուշադրություն չդարձնել դրան:

Հաստ աղու քաղցկեղ: Քաղցկեղի այս տեսակը վտանգավոր է նաև այն պատճառով, որ վաղ փուլերում գրեթե ոչ մի կերպ չի արտահայտվում:

Արգանդի պարանոցի քաղցկեղ:  Հիվանդությունը վաղ փուլերում կարող է ախտորոշվել գինեկոլոգիական հետազոտության ընթացքում, երբ հիվանդը որոշել է կանխարգելիչ հետազոտություն անցնել:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս