
«Մենք ունենք կոլեկտիվ խնդիրներ». Վարան

«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը մեկնաբանել է «Էյբարից» կրած ջախջախիչ պարտությունը Լա Լիգայի 13-րդ տուրում (0:3):
Մրցակիցը ուղիղ էր խաղում, և դա շատ դժվար էր: Մենք պարտվում էինք անհատական պայքարում: Մենք չէինք կարողանում ոչինչ անել, իսկ մրցակիցը գրահում էր ու օգտագործում էր հնարավորությունները:
Մենք ունենք բոլոր հատկանիշները խաղալու համար, բայց հավաքական տեսանկյունից մենք հիմա լավ չենք խաղում: Մենք չենք հաղթահարում մրցակցի պարզ խաղը: Չհաջողվեց գտնել լուծում:
Փորձեցինք, բայց չկարողացանք ցույց տալ մեր ֆուտբոլը, մենք ունենք կոլեկտիվ խնդիրներ: Մենք պետք է հավաքվենք և շարունակենք աշխատել:
19 գնդա՞կ առաջնությունում: Սա կոլեկտիվ խնդիր է: Անհրաժեշտ է լուծել այս հարցը: Մենք տեղյակ ենք իրավիճակի մասին»,- նշել է Վարանը:
Սիրարփի Աղաբաբյան