
«Արդյունքը վատն է: Բայց սխալ է եզրակացություններ անել մեկ խաղով». Սոլարի

«Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին մեկնաբանել է Լա Լիգայի 13-րդ տուրում «Էյբարից» կրած պարտությունը (0:3):
«Ակնհայտ է, որ «Ռեալը» լավ խաղ չի ցուցադրում, մենք ընդունում ենք այդ փաստը: Իհարկե, պետք է բարելավել խաղը: «Էյբարը» շատ լավ խաղաց, մենք պետք է շնորհավորենք նրանց:
Արդյունքը, իհարկե, վատն է: Մենք ակնկալում էինք այստեղ գալ և հաղթել: «Ռեալը» հաղթեց նախորդ չորս հանդիպումներում: Մենք կաշխատենք այն բաների վրա, որոնք պետք է բարելավվեն և կուղղենք այն ամենը, ինչ այսօր չստացվեց:
«Ռեալը» պետք է քիչ բաց թողնի և շատ գոլ խփի այնպես, ինչպես նախորդ խաղերում: Մեր գլխավոր նպատակը դա է՝ քիչ բաց թողնել և որքան հնարավոր է շատ գնդակներ ուղարկել մրցակցի դարպասը:
Ամեն ինչ հնարավոր է ուղղել: Մենք 4 հաղթանակ տոնեցինք՝ հրաշալի խաղով:
Բայց սխալ է եզրակացություններ անել մեկ խաղով: Ես կվերլուծեմ մեր 5 խաղերը և եզրակացություններ կանեմ:
Իհարկե, պարտությունից հետո հանդերձարանում պարահանդես չէր: Սակայն, մենք գիտենք, որ վերջին չորս խաղերում որոշակի դրական պահեր են եղել»,- նշել է Սոլարին:
Սիրարփի Աղաբաբյան