«Եթե «Արսենալը» ցանկանում է թոփ-4-ում լինել, մենք պետք է ինչ-որ մի բան բարելավենք». Էմերի
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին կիսվել է ակումբի հեռանկարների մասին իր կարծիքով:
«Արդյո՞ք մենք խաղում ենք նույն մակարդակում, ինչ լավագույն 4-ի ակումբները: Երբեմն` այո, երբեմն՝ ոչ:
Եթե «Արսենալը» ցանկանում է թոփ-4-ում լինել, մենք պետք է ինչ-որ մի բան բարելավենք: Մենք հիմա առաջընթաց ենք ապրում և պետք է շարունակենք:
Բայց կիրակի օրը մեզ սպասվում է հերթական ստուգումը: Մեծ ստուգում: Հակառակորդը մրցաշարային աղյուսակում շատ մոտ է մեզ: Մենք պետք է հաղթենք, որպեսզի ավելի մոտ լինենք թոփ-4-ին:
Մեր թիմում գոլ կարող են խփել շատ տարբեր ֆուտբոլիստներ, ինձ համար դա շատ կարևոր է: Բայց հավասարակշռության համար մենք պետք է ավելի լավ հանդես գանք պաշտպանական գծում ևս: Դա հեշտ չէ: Մենք դրա վրա ենք աշխատում և խոսում դրա մասին: Մեզ ավելի շատ բան է պետք անել, մենք պետք է առաջ շարժվենք:
Մենք ունենք հավակնություններ, մեզ ավելի շատ է պետք աշխատել: Մենք շատ միավորներ ունենք, 26 գոլ, սա լավ ցուցանիշ է: Բայց մենք բաց ենք թողել 15 գնդակ»,- նշել է Էմերին:
Սիրարփի Աղաբաբյան