«Բորնմութ»-«Արսենալ». պայքար 5-րդ տեղի համար
Այս խաղում «Արսենալը» պետք է անցնի բավականին բարդ թեստ «Բորնմութի» կողմից: Արդյո՞ք Ունայի Էմերիի թիմը կարող է հաղթահարել այս փորձությունը ևս:
«Բորնմութ»
«Բորնմութը» հիմա թողնում է շատ կազմակերպված, արագ և հարձակվողական թիմի տպավորություն, որը կարող է խնդիրներ առաջացնել Պրեմիեր լիգայի բոլոր ակումբների համար: Սակայն, թոփ-6-ի հետ խաղերում «Բորնմութը» թույլ է հանդես գալիս: Էդդի Հաուի թիմը պարտվեց «Չելսիին» (0:2) և «Մանչեսթեր Յունայթեդին» (1:2): Սակայն, մյուս խաղերում հաջողությունների արդյունքում հիմա թիմը 6-րդն է մրցաշարային աղյուսակում: Սրա մասին ակումբի երկրպագուները մրցաշրջանից առաջ կարող էին միայն երազել:
Մինչև հավաքականների ընդմիջումը «Բորնմութը» 3 շաբաթում 5 խաղ էր անցկացրել: Թիմը երկու խաղում հաղթեց «Ֆուլհեմին» (3:0) և «Նորվիչին» (2:1), «Սաութհմթոնի» հետ ոչ ոքի խաղաց (0:0), պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին» (1:2), ինչպես նաև անսպասելիորեն զիջեց «Նյուքասլին» (1:2):
«Բորնմութին» այս հանդիպման ընթացքում, ամենայն հավանականությամբ, չի կարողանա օգնել հիմնական պաշտպան Ադամ Սմիթը: Հարցականի տակ է նաև Ջեֆերսոն Լերմայի և Ջոշուա Կինգի մասնակցությունը:
«Արսենալ»
Շատ տպավորիչ 11-խաղյա անպարտելիության շարքից հետո «Արսենալը» մի փոքր թուլացրել է տեմպը: Սակայն, միևնույնն է, լոնդոնյան թիմը պարտություն չի կրել: Վերջին 5 խաղում Ունայի Էմերիի սաները ոչ ոքի են խաղացել «Քրիսթալ Փելեսի» (2:2), «Լիվերպուլի» (1:1), «Սպորտինգի» (0:0) և «Վուլվերհեմթոնի» հետ (1:1): Ի դեպ, այս հինգ թիմերից երեքի հետ լոնդոնցիները խաղացել են սեփական հարկի տակ:
Այս ընթացքում «Արսենալի» միակ հաղթանակը Լոնդոնի գավաթում էր՝ «Բլեքփուլի» նկատմամբ (2:1): Տրամաբանական է, որ այս խաղերի արդյունքում լոնդոնցիները մի փոքր զիջել են դիրքերը և մրցաշարային աղյուսակում հիմա 5-րդն են՝ զիջելով իրենց տեղը «Տոտենհեմին»:
Հերթական փոձությունը «Արսենալը» անցնելու է մրցակցի հարկի տակ, որտեղ, որքան էլ զարմանալի է, ավելի լավ է խաղում:
Մինչև ոչ ոքիները, լոնդոնցիները կարողացել էին Եվրոպայի լիգայում հաղթել «Սպորտինգին» (1:0) և «Ղարաբաղին» (3:0), ինչպես նաև «Նյուքասլին» (2:1) և «Քարդիֆին» (3:2)՝ Անգլիայի առաջնությունում:
«Արսենալում» վնասվածքներ ունեն միայն երկու ֆուտբոիստներ՝ Դենի Ուելբեքն ու Նաչո Մոնրեալը: Ինչպես նաև հարցականի տակ է Լիխշտեյների և Օբամեյանգի մասնակցությունը: Լոնդոնցիների կազմում վնասվածքից ապաքինվել է Լորան Կոշելնին, ով, հավանաբար, պատրաստ կլինի այս խաղի համար:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
• Այս մրցաշրջանում «Բորնմութը» սեփական հարկի տակ պարտվել է վեց խաղերից միայն մեկում
• «Արսենալի» անպարտելիության շարքը հասել է 16-ի
• Մրցակցի հարկի տակ «Արսենալը» հաղթել է վերջին 6 խաղերից 5-ում
• Անձնական 6 հանդիպումներում «Արսենալը» հաղթել է 4 անգամ: Նախորդ մրցաշրջանում «Արսենալը» սեփական հարկի տակ հաղթեց մրցակցին 3:0 հաշվով, սակայն հյուրընկալվելիս պարտվեց՝ 1:2:
Այս խաղը խոստանում է լինել շատ արդյունավետ: Երկու թիմերն էլ այժմ հարձակվողական ֆուտբոլ են խաղում, սակայն ունեն որոշակի խնդիրներ պաշտպանությունում: Բացի այդ, երկու թիմերը հարևաններ են մրցաշարային աղյուսակում, և հաղթանակը երկուսի համար էլ շատ կարևոր է:
Հիշեցնենք, որ «Բորնմութ»-«Արսենալ» խաղը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 17:30-ին:
Սիրարփի Աղաբաբյան