
Բլից-բաղադատոմս. արագ խաչապուրի զբաղված տնտեսուհիների համար

Բաղադրիչներ
1. Պանիր – 200 գ
2. Սամիթ – 100 գ
3. Ձու – 2 հատ
4. Թթվասեր – 200 գ
5. Ալյուր – 2 թ/գ
6. Բուսական յուղ – 2 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Բոլոր բաղադրիչները խառնել:
2. Տապակը պատել բուսայուղով և ավելացնել ստացված պանրային զանգվածը:
3. Միջին կրակի վրա տապակել երու կողմից՝ մինչև ոսկեգույն կեղև առաջանա:
4. Առաջին կողմը տապակել կափարիչը փակ վիճակում, այնուհետև զգուշությամբ շրջել և երկրորդ կողմը տապակել՝ առանց կափարիչի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը