Բաժիններ՝

Մարդը հաճախ է իր խիղճը հանգստացնում՝ մտածելով. «Լավ է, որ չբռնվեցի»

Աշխատանքի ընդունեցին ծեփագործ բանվորի: Նա աշխատանքը կատարեց: Սակայն գործն անելուց հետո ինչ-որ մեկն անփութորեն բաց էր թողել ջուրը, և դրա հետևանքով թարմ ծեփվածքը զգալիորեն տուժեց: Մեղավորը չբացահայտվեց, իսկ ծեփագործը ստիպված եղավ աշխատանքը նորից անել: Երբ աշխատանքն ավարտվեց, մեղավորը թեթևացած շունչ քաշեց՝ ասելով.

– Ափսոս, որ այդպես ստացվեց, բայց լավ է, որ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց:

– Ոչինչ էլ չավարտվեց, այլ պարզապես պատիժը հետաձգվեց, – պատասխանեց ծեփագործը:
Մարդը հաճախ է իր խիղճը հանգստացնում՝ մտածելով. «Լավ է, որ չբռնվեցի»: Սակայն դրանով նրա մեղքը չի թեթևանում, այլ լոկ հատուցումն է առժամանակ ուշանում:

Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

Qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս