Բաժիններ՝

Քամբերբեթչը ցույց է տվել, թե ինչպես պետք է արձագանքել սարսափելի նվերներին

Դերասանը հանդիսականներին բացատրել է, որ չի կարելի ընկերներին նեղացնել, նույնիսկ եթե նրանց նվերները զզվելի են ու անօգտակար:

Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը ցույց է տվել, թե ինչպես պետք է արձագանքել Ծննդյան տոների սարսափելի նվերներին: Տեսահոլովակը հրապարակված է YouTube-ում։ Տեսահոլովակի հեղինակները դերասանին առաջարկել են բացել Ծննդյան տոների ամենաանօգտակար նվերներով մի քանի փաթեթներ եւ ջանալ չմատնել իր հիասթափությունը:

«Օհո՜, ես միշտ կիսագուլպաների կարիք ունեմ: Իդեալակա՜ն է: Իմ սիրած գու՛յնն է»,- նշել է Քամբերբեթչը՝ փաթեթից հանելով դասական համապտիանի նվերը:- Հոգյա՜կս: Դու պարզապես իմ հադերձապահարանային փերին ես»:

Դերասանը հրճվանք է ապրել մոմից, թեյնիկից, Excel-ի հանրագիտարանից, միկրոալիքային վառարանի համար բաղադրատոմսերի գրքից: Սակայն որոշ նվերներ, այնուամենայնիվ, կարողացել են զարմացնել նրան: Այսպես, Քամբերբեթչը չի կարողացել իրեն զսպել եւ «նվիրատուին» ազնվորեն ասել է, որ երբեք չի հագնի այլանդակ կարմիր մարզաշապիկը:

Տեսահոլովակի ավարտին դերասանը հիշեցրել է, որ անկախ նվերից, անհրաժեշտ է հիշել, որ դրա տակ միշտ որեւիցե իմաստ է թաքնված, իսկ մարդիկ ջանում են առատաձեռն լինել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս