Սինգապուրի օդանավակայանում զբոսաշրջիկները կարող են իրենց կախարդներ զգալ
Սինգապուրի Չանգի օդանավակայանում կառուցվել են այն նշանավոր վայրերի մակետները, որոնք նկարագրված են Հարի Փոթերի մասին գրքերում: Այնտեղ ուղեւորները կարող են հագնել կախարդների շորեր, սովորել կախարդանքների խոսքեր արտասանել եւ այցելել Հոգսմիդ մոգական ավան: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Օդանավակայանի որոշ գոտիներ Մուրբծննդյան տոնի առթիվ զարդարված են Հարի Փոթերի մասին Ջոան Ռոուլինգի գրքերից եւ «ֆանտաստիկ գազաններն ու դրանց բանկության վայրերը» գրքից վերցված տարրերով: Այսպես, տերմինալ 2-ի մեկնաթռիչքի գոտում հայտնվել է հռչակավոր Շառաչող Ուռենու մակետը, որն աճում է Հոգվարթս դպրոցի տարածքում: Իսկ տերմինալ 3-ում կան Հոգսմիդ ավանի պատճենը եւ բազմաթիվ «կախարդական» խանութներ:
«Գրքային» վայրերն ամեն օր բաց կլինեն առավոտյան ժամը 10-ից մինչեւ երեկոյան 10-ը՝ մինչեւ փետրվարի կեսերը: Չանգի օդանավակայանը վեց տարի է, ինչ լավագույնն է համարվում աշխարհում: Հյուրերի տրամադրության տակ կան, օրինակ՝ անվճար շուրջօրյա կինոթատրոն, լողավազան տանիքին եւ թիթեռնիկների պուրակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: