
Եվրոպայում գնացքի տոմսի փողը կվերադարձնեն դրա ուշանալու դեպքում

ԵՄ-ում գնացքների ուղեւորները կկարողանան ամբողջությամբ ետ ստանալ տոմսերի արժեքը, եթե գնացքի մեկնումն ուշանա ավելի քան երկու ժամ:
Գործող կանոններում այս փոփոխություններն ընդունել է Եվրախորհրդարանը: Այժմ այդ փոփոխությունները քննարկելու են ԵՄ-ի խորհրդում: Այդ մասին հայտնել է «Եվրո Պուլսը»: Միեւնույն ժամանակ մեկուկես ժամով գնացքի ուշանալու դեպքում ուղեւորները կկարողանան վերադարձնել տոմսի արժեքի 75 տոկոսը, իսկ մեկ ժամ ուշանալու դեպքում՝ գնման վրա ծախսված միջոցների մինչեւ 50 տոկոսը:
Բացի այդ, նոր կանոնները շարժունակության սահմանափակումներ ունեցող ուղեւորներին թույլ կտան անվճար օգնություն ստանալ կայարաններում, ընդ որում՝ խոշոր կայարաններում նրանք ստիպված չեն լինի նախօրոք նման օգնություն խնդրել:
Փոփոխությունները վերաբերել են նաեւ հեծանվորդներին. այժմ բոլոր նոր կամ նորացված գնացքները պետք է բավարար տեղեր ունենան վագոններում, որպեսզի դրանցով հնարավոր լինի հեծանիվ տեղափոխել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: