Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վերջերս Կիև կատարած այցի ընթացքում առաջին անգամ նշել է Եվրոպական միությանն Ուկրաինայի ադամակցության համար անհրաժեշտ ժամանակահատվածը՝ 5-8 տարի:
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների, ինչպես նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) նախագահ Հաքան Ֆիդանի Սոչիում ունեցած հանդիպումները ԱՄՆ-ին ստիպել են նոր քայլեր ձեռնարկել Սիրիայում: Այս մասին հայտնում է թուրքական աղբյուրը և հավելում, որ Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությունը խուճապի է մատնել ԱՄՆ-ին:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված որոշ անձանց կողմից համայնքապետերին իրենց օգտին ձայներ հավաքելու համար գումար տալու մասին հրապարակումներն ուղարկել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ դրանցում նշված հանգամանքների ստուգման նպատակով ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ:
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրավիրած երթն ուղեկցող շտապօգնության մեքենաների վրա տեղադրված քարոզչական դրոշներին, ինչը համարվում է վարչական ռեսուրսի կիրառում, գրում է.
Լոնդոնի «Արսենալը» թվիթերյան էջում հրապարակել է տեսանյութ, որը նվիրված է երեխաների պաշտպանությանը ջեմպերի սուրբծննդյան օրվա շրջանակում:
Վարշավայում գտնվող Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը նոյեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության առաջին տիկին Ագաթա Կորնհաուզեր-Դուդաի հետ:
Հայաստանի պետական կամերային նվագախումբը նոյեմբերի 26-ին, ժամը 19:00Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա«Պայծառակերպված գիշեր» խորագրով համերգով:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այսօրվա երթից այս լուսանկարը՝ գրելով. «Ձախից քարոզչական դրոշ է շտապօգնության մեքենայի վրա։ Վարչական ռեսուրսի կիրառո՞ւմ։ Ապօրինի քարոզչությո՞ւն։ Չէ, չենք լսել …»:
Կանանց և արդարության 3-րդ միջազգային համաժողովում ելույթ ունեցած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդել է, որ կանաց ու տղամարդկանց միջև չի կարող լինել ամբողջական հավասարություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
«Երևան իմ սեր» հիմնադրամն իրականացնում է նոր ծրագիր՝ վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի քուրդ գործիչ Սելահաթթին Դեմիրթաշի մասին հայտարարութունը, ասել է, որ վերջինս չափն անցել է:
ՀՀ-ում մի շարք երկրների արտակարգ և լիազոր դեսպանների կանայք` ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի կնոջ` Իրինա Իգիթխանյանի ուղեկցությամբ, ճանաչողական այց կատարեցին Սաղմոսավանք:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հակակշիռների ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ: Հանրապետականի հնչեցրած ահազանգի արդյունքում ծավալված քննարկումների արդյունքում ՊԵԿ-ը հայտարարել է, որ արտերկրից փոխանցվող գումարները ՉԵՆ ՀԱՐԿՎԵԼՈՒ: ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵՑ ԻՐ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սիրով հրավիրում է մեր բարեպաշտ ժողովրդին առաջիկա կիրակի` խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի նախօրեին, այցելել մեր եկեղեցիներ, մասնակցել Սուրբ Պատարագի արարողությանը` աղոթելով Հայրենիքի անսասանության, բարօր ու առաջընթաց կյանքի և ԱԺ ընտրությունների բարի ընթացքի համար:
«Երեկ պայմանավորվեցինք, որ վարչական ռեսուրսի միջազգային չափանիշները պետք է հրապարակեք, հրապարակե՞լ եք»,- այսօր մեկնարկած քայլերթի ժամանակ լրագրողներին դիմեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցել է «Ուրալ»-ի հերթական խաղին:
«Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հարթակը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած իր պարտավորությունները, ամենակարևորը՝ իշխանությունը վերադարձվել է ժողովրդին»,- այսօր մեկնարկած քայլերթի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀԱՊԿ-ում Նիկոլը ճիշտ է իրեն պահում: Որքան սրի հարաբերությունները Լուկաշենկոյի հետ, այնքան Հայաստանի դերը կմեծանա և ՀԱՊԿ-ում և աշխարհում: Մամուլում պետք է քննարկել Երևանում Բելառուսի ընդդիմության ֆորում կազմակերպելու տարբերակը, թող պախանին այդ լուրը հասնի, դա իր թույլ կողմն է»:
«Այսօր մենք սկսում ենք նոր՝ շատ ավելի երկար քայլարշավ, որը փոխանցվելու է կառավարությունից կառավարություն, սերնդից սերունդ»,- այսօր մեկնարկած քայլերթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիսի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Հայտնաբերվել են երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքեր:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է խստացնել առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ մեքենաների ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար սահմանված տուգանքները:
«Քայլում ենք, քայլում ենք, քայլում». ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Անզեն աչքով կարելի է նկատել, որ վերջին շրջանում նվազել է ընդհանուր ակտիվությունը հատկապես կայքերում և սոցցանցերում: Սա, իհարկե, կարելի է պայմանավորել Ամանորի հանգամանքով, որին հայերը սկսում են պատրաստվել նախապես՝ մեկ-երկու ամիս առաջ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին մարտի 1-ի քրեական գործով ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել 2008թ. սահմանադրական կարգը բռնի տապալելու համար, ահռելի գումարներ է ծախսել պաշտպանվելու համար: «
Նոյեմբերի 24-ին, ժամը 02:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 20:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչը՝ Դ. Գ.-ն (14 տարեկան), դուրս է եկել տանից և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Թադևոսյանի հանձնած փոխառությունները կազմել են 43 000 ԱՄՆ դոլար, 40 000 եվրո, 43 000 եվրո, 23000000 ՀՀ դրամ, 45000 եվրո, 55 000 000 ՀՀ դրամ, 10 000 եվրո և 3 000 000 ռուբլի: