
Տիգրան Սարգսյանը Թաիլանդի վարչապետի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 19-ին Բանգկոկում Թաիլանդի վարչապետ Չան-Օչա Պրայուտի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները:
Նախքան հանդիպումը ԵՏՀ և Թաիլանդի միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր:
«Վերջին տարիներին մենք հետևում ենք ԵԱՏՄ և Թաիլանդի միջև առևտրաշրջանառության առարկայական աճին: 2017 թվականին այն աճել է 26 տոկոսով, իսկ 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին՝ գրեթե 29 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Վստահ եմ, որ հուշագրի ստորագրումը նոր խթան կհաղորդի առևտրի զարգացմանը և կնպաստի փոխգործակցության հետագա խորացման ողջ ներուժի բացահայտմանը»,- հայտարարել է Տիգրան Սարգսյանը: