Tesla-ի անվարոդ ավտոմոբիլը կկարողանա գալ գնորդի տուն. Մասք
Tesla-ի անվարորդ ավտոմոբիլներն արդեն մեկ տարի հետո կկարողանան ինքնուրույն ժամանել գնորդի տան դռան մոտ: Այդ մասին իր Twitter-ում գրել է Tesla ընկերության հիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասքը:
«Ամենայն հավանականությամբ, տեխնիկապես դրանք կկարողանան դա անել արդեն մեկ տարի հետո: Այնուհետեւ ամեն ինչ կախված կլինի կարգավորիչներից»,- պատասխանել է Մասքն այն հարցին, թե Tesla-ի անվարորդ ավտոմոբիլները երբ կկարողանան ինքնուրույն գալ գնորդի դռան մոտ:
Մասքը նաեւ հավաստել է, որ Tesla Model 3-ի առաջին մատակարարումները Չինաստանին կարող են տեղի ունենալ արդեն մարտ ամսին: Նա նշել է, որ մինչեւ նոյեմբերի 30-ը հայտը ձեւակերպած ամերիկացի գնորդներն ավտոմոբիլը կստանան մինչեւ տարեվերջ:
Tesla Model 3-ը հինգտեղանոց էլեկտրական սեդան է, մոդելը ներկայացվել է 2016 թվականի մարտի 31-ին: Tesla Model 3-ի նորացված լիաշարժաբեր տարբերակը ժամում մինչեւ 100 կիլոմետր թափառքի է հասնում 4,5 վայրկյանում: Ընթացքի պաշարը կազմում է 520 կիլոմետր, առավելագույն արագությունը ժամում 230 կիլոմետր է: Այդ տարբեակի արժեքը կազմում է մոդելի 35 հազար դոլար բազային գնին գումարած 5 հազար դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: