«Որևէ պայմանական Խաչատուրով չի որոշելու ՀԱՊԿ գործողությունները մեզ հետաքրքրող հանգամանքներում». Արմեն Դարբինյան

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀԱՊԿ-ի մասին, կարճ.

1) Առնվազն անլուրջ է աշխարհաքաղաքական այժմյան վիճակում փնտրել անվտանգության փոխարինող ձևաչափ;

2) Քարտուղարի դիրքը կարևոր է, սակայն որոշիչ չէ: Որևէ պայմանական Խաչատուրով չի որոշելու ՀԱՊԿ գործողությունները մեզ հետաքրքրող հանգամանքներում;

3) Բելառուսի թեկնածու Զասին մենք պիտի անվերապահորեն դեմ լինենք՝ հղում կատարելով նրա կենսագրական տվյալներին: Նման կերպ կմերժենք Բելառուսի հավակնությունները;

4) Ղազախստանի փաստարկին՝ Հայաստանի հնարավոր նոր թեկնածուի համար քիչ մնացած ժամանակահատվածի մասին, կարելի է ըմբռնումով մոտենալ;

5) Որևէ խնդիր չկա, եթե ցուցաբերենք պայմանավորվածության հասնելու առավել ունակություն՝ համաձայնվելով Ռուսաստանցի Սեմերիկովի թեկնածությանը, որպես ժամանակավոր լուծում: Իսկ Բելառուսը մեկուկես տարվա ընթացքում թող լավ մտածի և գտնի մեզ բավարարող թեկնածու: Այլապես՝ նորից կմերժենք:

6) Նախորդ կետի իրագործման պարագայում հանրապետականների ողբերգական «սիրենաները» պետք է անցկացնել ականջի կողքով՝ երկրորդ կետի ուժով դրանց անիմաստ լինելու պատճառով»:

Տեսանյութեր

Լրահոս