Թեհրանն առաջիկա ամիսներին նավթի գնի աճ է սպասում Վաշինգտոնի պատժամիջոցների պատճառով
Նավթի գները մոտ ժամանակներս կաճեն, քանի որ Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները կբերեն համաշխարհային շուկաում վառելիքի առաջարկի դեֆիցիտի: Այդ մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն: «Բնականաբար, մոտ ժամանակներս մենք նավթի գնի ավելացման վկաները կդառնանք»,-Զանգանեի խոսքը մեջբերել է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան:
Նախարարի խոսքով՝ դա ավելի վաղ տեղի չունեցավ միայն Վաշինգտոնի ջանքերի շնորհիվ: «ԱՄՆ-ի կառավարությունն ընտրությունների նախաշեմին սկսեց շուկային վառելիք մատակարարել իր պաշարներից եւ արհեստականորեն իջեցրեց նավթի ու բենզինի գինը»,-պարզաբանել է նախարարը:
Զանգանեն նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները բերում են «համաշխարհային շուկայում վառելիքի առաջարկի նվազման»: «Առաջիկա ամիսները դյուրին չեն լինի նավթ ներմուծողների համար»,-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: