Ուեյն Ռունին կվերադառնա Անգլիայի հավաքական և հրաժեշտի խաղ կանցկացնի ԱՄՆ-ի դեմ
«Դի Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին կվերադառնա Անգլիայի հավաքական, որպեսզի մասնակցի ԱՄՆ-ի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, անգլիացիների գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը 33-ամյա Ռունիին կներգրավի այն խաղացողների ցանկում, որոնք հրավիրվելու են ամերիկացիների հետ խաղին պատրաստվելու: Ուեյնը մարզադաշտ դուրս կգա ավագի թևկապով:
Խաղը տեղի կունենա նոյեմբերի 15-ին, «Ուեմբլի» մարզադաշտում:
Անգլիայի հավաքականի կազմում Ռունին անցկացրել է 119 հանդիպում և դարձել է 53 գոլի հեղինակ: Նա ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է: 2017 թվականի օգոստոսին Ռունին հայտարարեց ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը