
«Գայթակղիչ է հնչում, քանի որ ավելի քիչ խաղեր և ավելի շատ գումարներ կլինեն». Կլոպը՝ Սուպերլիգայի մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հումորով է խոսել եվրոպական գրանդ ակումբների՝ նոր եվրոգավաթային մրցաշար ստեղծելու առաջարկի մասին:
«Իրականում դժվար է կարծիք հայտնել: Գայթակղիչ է հնչում, քանի որ ավելի քիչ խաղեր և ավելի շատ գումարներ կլինեն:
Ընդհանուր առմամբ, լիովին բավարարված եմ լիգայում ֆուտբոլի մակարդակից և նրանից, թե ինչպես է ամեն ինչ կազմակերպվում այս պահին: Այս գաղափարը անմիջապես չի իրականացվի, և ես վստահ չեմ, որ ինչ-որ մեկը դա քննարկել է, անկեղծ ասած:
Այս դեպքում անմիջապես իրականացվում են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի բոլոր մյուս հիանալի գաղափարները: Նրանք ոչ մեկին չեն հարցնում և չեն ասում, որ դուք կունենաք 20 խաղ ավելի: Եվ այստեղ փող չկա»,- նշել է Կլոպը:
Սիրարփի Աղաբաբյան