Բաժիններ՝

««Բարսելոնան» մշտապես ավելի լավ է խաղում Մեսսիի հետ». Վալվերդե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն մեկնաբանել է «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ հաղթանակը (3:2) Լա Լիգայի 11-րդ տուրում:

Խաղի մասին

«Առաջին գոլից հետո կորցրել էինք վերահսկողությունը:

Ես դիտել եմ «Ռայոյի» հանդիպումները, միայն «Ալավեսի» հետ խաղում են նրանք խոշոր հաշվով պարտվել: Ես «Ռայոյին» տեսնում եմ որպես ուժեղ թիմ, որը հետագայում ավելի լավը կլինի:

Ամեն ինչ այնքան էլ վատ չէ, երբ մենք 3 գոլ ենք խփում: Մենք միշտ ցանկանում ենք խաղալ 0-ներով, սակայն երբ 2 գնդակ ես ընդունում սեփական դարպասը, պետք է շարունակես աշխատել ինքդ քո վրա»:

Ե՞րբ կվերադառնա Մեսսին

«Մենք կտեսնենք, թե ինչպես է նա զգալու իրեն այս շաբաթվա մարզումների ընթացքում: «Բարսելոնան» մշտապես ավելի լավ է խաղում Մեսսիի հետ»:

Կոուտինիոյի մասին

«Վերջին խաղերում նա լավ խաղաց: «Ռայոյի» հետ խաղում նա շատ լավն էր առաջին խաղակեսում, իսկ երկրորդ կեսում դժվարություններ ունեցավ, ինչպես մեր ողջ թիմը»,- ասել է Վալվերդեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս