
Ռուսաստանը գլխավորել է աշխարհում ամենից շատ վայրի բնություն ունեցող երկրների ցուցակը

Բրիտանական Nature գիտական հանդեսի փորձագետները կազմել են «ամենավայրի» երիրների վարկանիշը, որոնց տարածքի մեծ մասում պահպանվել է անձեռնմխելի մնացած բնությունը: Ամբողջական ցանկը հրապարակված է հրատարակության պաշտոնական էջում։
Կատարված հետազոտության համաձայն՝ Ռուսաստանը հայտնվել է առաջին տեղում: Նրա տարածքում կա ավելի քան 15 միլիոն քառակուսի կիլոմետր վայրի բնություն, որի կեսը ջրավազաններն են: Վարկանիշում երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Կանադան, որտեղ վայրի տեղանքն զբաղեցնում է մոտավորապես 10 միլիոն քառակուսի կիլոմետր: Երրորդ տեղում է Ավստրալիան՝ երեք միլիոն քառակուսի կիլոմետր անձեռնմխելի տարածքներով:
Առաջատարների ցանկ են մտել նաեւ ԱՄՆ-ը եւ Բրազիլիան: Nature-ի տվյալներով՝ ամբողջ աշխարհի վայրի բնության 70 տոկոսը գտնվում է այս հինգ երկրների տարածքում: Ի լրումն գիտնականները նշել են, որ ներկայում ցամաքի 77 տոկոսը (բացառությամբ Անտարկտիդայի) եւ օվկիանոսի 87 տոկոսը ենթարկվել են մարդու միջամտությանը: