«Նա տաղանդաշատ ու հզոր մարդ է. Նա կջարդի Սյունիքում տիրող կրիմինալի ողնաշարը». Սիլվա Համբարձումյանը՝ Հունան Պողոսյանի մասին

Գործարար Սիլվա Համբարձումյանի կարծիքով՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանի նշանակումը ճիշտ էր։

Նրա խոսքով, նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, դառնալով մարզպետ, ամբողջությամբ «փչացրել» էր մարզը։

«Կարծում եմ՝ ճիշտ ժամանակին ճիշտ նշանակում էր Հունան Պողոսյանի նշանակումը։ Ես նրան ճանաչում եմ 1993 թվականից, երբ քրեական վարչության պետի տեղակալն էր, տարբեր առիթներով շատ ենք շփվել, իսկապես նա տաղանդաշատ ու հզոր մարդ է»,-

168.am-ի հետ զրույցում նշեց Սիլվա Համբարձումյանը։
Ս. Համբարձումյանը վստահ է, որ, եթե Հունան Պողոսյանը չանցնի այլ աշխատանքի և շարունակի պաշտոնավարել՝ որպես Սյունիքի մարզպետ, ապա շուտով մարզը կբարգավաճի։

Կարդացեք նաև

«Վստահ եմ, որ Հունան Պողոսյանը կջարդի Սյունիքում տիրող կրիմինալի ողնաշարը»,- եզրափակեց Ս. Համբարձումյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930