«Երբ հեռուստացույցով տեսնում եմ Արթուրի խաղը, տեսնում եմ ինձ». Խավի
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավին, ով այժմ խաղում է Կատարի «Ալ-Սադի» կազմում, կարծիք է հայտնել կատալոնական ակումբի կիսապաշտպան Արթուրի խաղի մասին:
«Երբ հեռուստացույցով տեսնում եմ Արթուրի խաղը, տեսնում եմ ինձ:
Նա շատ արագ է մտածում, նա հրաշալի տաղանդ ունի: Սակայն նա նաև շատ ավելի մեծ ներուժ ունի ավելի լավը դառնալու համար:
Արթուրն արդեն հասուն ֆուտբոլիստ է, և ես տեսնում եմ, որ նա ունի հսկայական չօգտագործված ներուժ: Նա հեշտությամբ դուրս է գալիս բարդ իրավիճակից: Նա արդեն ուժեղ անձնավորություն է»,- նշել է Խավին:
Ամռանը Խավին նշել էր, որ Արթուրն ունի «Բարսելոնայի» ԴՆԹ:
Սիրարփի Աղաբաբյան