Բաժիններ՝

«Ես արժանի եմ «Ոսկե գնդակին»». Կրիշտիանու Ռոնալդու

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ արժանի է դառնալ Եվրոպայի լավագույն խաղացողը վեցերորդ անգամ:

«Ես միշտ ասել եմ, որ 6-րդ անգամ «Ոսկե գնդակը» նվաճելը կպչուն միտք չի ինձ համար: Ես հարցն այդպես չեմ ձևակերպում: Արդեն հիմա ակնհայտ է, որ ես պատմության ամենաուժեղ խաղացողներից մեկն եմ:

Իհարկե, ես ուզում են 6-րդ անգամ հաղթել «Ոսկե գնդակը». Կստեմ՝ ասելով, որ չեմ ցանկանում: Ես աշխատում եմ, որպեսզի գոլեր խփեմ և հանդիպումներ հաղթեմ, և, համապատասխանաբար, աշխատում եմ, որպեսզի վերցնեմ այդ մրցանակը: Բայց դա կպչուն միտք չէ: Կարծում եմ, որ արժանի եմ «Ոսկե գնդակը» նվաճելուն»,- Ռոնալդուին է մեջբերում France Football-ը:

Կրիշտիանուն նվաճել է «Ոսկե գնդակը» 2008, 2013, 2014, 2016 և 2017 թվականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս